Քաշմիրի նահանգում Հնդկաստանի անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի անվտանգության ուժերի և ցույցի դուրս եկած բնակիչների միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մեկ տարի առաջ կառավարական ուժերի կողմից սպանված՝ անջատողականների առաջնորդ Բուրհան Վանի սպանության տարելիցի կապակցությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Aljazeera»-ն:
Ցուցարարներին ցրելու համար կառավարական ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել, որից հետո բախում է տեղի ունեցել իրավապահների և քարերով ու մահակներով ցուցարարների միջև: Բախումների պատճառով Հնդկաստանի կառավարությունն անջատել է նահանգի բջջային և ինտերնետ կապը: Տեղյակ լինելով, որ բնակիչները նման ցույց կազմակերպելու մտադրություն ունեն՝ կառավարական ուժերը նահանգում մեծ չափի ոստիկանական ուժեր են տեղակայել: Նահանգի բնակիչների փոխանցմամբ, եթե իրենք դուրս գան տներից, ապա կգնդակահարվեն:



