Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս պատրաստվել ծննդատուն գնալուն. խորհուրդներ հղիներին

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Ամառային զբոսանքի ամենագեղեցիկ պահերից մեկն էլ այն է, որ շատ հաճախ կարելի է տեսնել մայրության բերկրանքին սպասող կանանց: Իսկապես հրաշալի են մեր հայուհիները՝ հատկապես կլորացած փորիկներով: Բայց ինչպես և կյանքում ամեն բան, հղիությունը ևս ժամանակավոր հրաշք է յուրաքանչյուր կնոջ կյանքում և այն  ընդամենը 9 ամիս հետո վերածվում է  կանացի ամենամեծ երջանկությանը, որը մայրություն է կոչվում: Եվ այսպես, եթե ձեր հղիությանը հաշված օրեր են մնացել, եթե ձեր բալիկի ծնունդը սպասելի է ամեն ակնթարթ, ուրեմն այսօրվա մեր ՛՛երեք պայուսակի օրենքը՛՛ հենց ձեզ համար է:

Ծննդատուն գնալը ինքնին լարվածության պահ է՝ հատկապես եթե դա առաջին անգամն է: Ի՞նչ վերցնել, ինչպե՞ս հավաքվել, որ հետո խնդիրներ չառաջանան, ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ և որո՞նք ավելորդ բեռ կդառնան այդ պատասխանատու պահին՝ պարզենք միասին: Ձեր հղիությանը հետևող բժիշկը միանշանակ կասի ձեզ ինչ է պետք, ինչն է անհրաժեշտ ծննդատուն ուղևորվելիս, բայց համոզված ենք, որ այդ ցուցումներից հետո դուք ավելի կխճճվեք, ուստի վերոհիշյալ ՛՛երեք պայուսակի օրենքը՛՛ այն հրաշալի կազմակերպչական մեթոդն է, որը կօգնի յուրաքանչյուր հղիի կոորդինացնել իր ծննդատուն գնալուց մինչև դուրս գրվելու ողջ ընթացքը:

Նախապես ձեռք ենք բերում երեք պայուսակ կամ երեք մեծ տոպրակ:

Առաջին պայուսակի մեջ տեղավորում ենք բոլոր այն իրերը, առարկաները, որոնք ձեզ անհրաժեշտ են անմիջապես ծնարանում: Դրանք են՝ հողաթափեր, քնազգեստ, բայց ոչ տաբատով, այլ շրջազգեստի մոդելի, խալաթ, սրբիչ, անպայման սպիտակ, բայց թույլ ռետինով բամբակյա բարակ գուլպաներ: Կարևոր փաստաթղթերը ևս տեղավորում ենք այս պայուսակի մեջ. դրանք են՝ անձնագիր, պոլիկլինիկայի ուղեգիր, անվճար բուժօգնության վկայական: Ահա այն ամենը, ինչը պետք է վերցնել ծննդաբերության գնալիս: Նկատեք՝ բացարձակ ոչինչ մենք չնշեցինք ձեր ապագա մանկիկի համար, որովհետև ծնարանում երեխային լողացնում, փաթաթում ու քնելու են դնում միայն ու միայն այնտեղի բժշկական ստերիլիզացիա անցած սավաններով: Ձեր անձնական հիգիենայի պարագաների կարիքը ևս չկա այդ փուլում, որովհետև  նույն մոտեցումը նաև ձեր պարագայում է: Հենց այս 1-ին համարի պայուսակն է, որ մենք մեզ հետ վերցնում ենք ծննդատուն գնալիս:  

Երկրորդ պայուսակի մեջ տեղավորում ենք բոլոր այն իրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են արդեն հիվանդասենյակում: Զգուշացում, այս պայուսակը ամենամեծն է լինելու: Անկողնային պարագաներ, ևս մեկ քնազգեստ, գուլպաներ, սրբիչ, հիգիենայի պարագաներ /ատամի մածուկ, խոզանակ, օճառ, թաց ու չոր անձեռոցիկներ, կանացի իրեր/, ջրի համար բաժակ: Սա առաջին անհրաժեշտության իրերն են, որոնք պետք կլինեն ձեզ՝ հիվանդասենյակ տեղափոխվելու պահին, մնացածը արդեն այցելությունների ժամանակ կլրացնեն ձեր հարազատները: Իսկ հիմա ուշարդրություն: Նույն այս՝ երկրորդ պայուսակի մեջ մենք վերցնում ենք  բալիկի համար անհրաժեշտ ու շատ կարևոր մի քանի իրեր: Առաջին հերթին՝ այն շորիկը, որը որ կցանկանայիք, որ հիվանդասենյակ բերելու ժամանակ բուժքրոջ օգնությամբ հագցնեք փոքրիկին: Այնուհետև՝ վերցնում ենք մանկական տակդիրներ /0 համարի/, նախապես ստերիլացված-արդուկված թաշկինակներ, մանկական ծածկոց /այս տաք եղանակին ցանկալի է բամբակից/ , իսկ այս պահից ավելի ուշադիր՝ կաթնախարնուրդ ու շիշ, եթե երեխան պիտի սնվի  արհեստական եղանակով: Երբ երեխային բերեն հիվանդասենյակ, առաջինը, որ պետք է անել, նրան կերակրելն է: Հետո, արդեն ըստ անհրաժեշտության, եթե ինչ որ բան պակասի՝ հարազատները կլրացնեն այցելությունների ժամանակ:

Եվ վերջապես  երրորդ պայուսակը: Այս պայուսակում տեղավորում ենք այն իրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են ծննդատնից դուրս գրվելու օրը: Դրանք են՝ փոքրիկի և մայրիկի ծննդատնից դուրս գրվելու հագուստը:  Ձեր հագուստն ու կոշիկը ընտրելու ժամանակ հաշվի առեք, որ ծննդատնից դուրս գրվելիս ամնեակարևորը հագուստի ու կոշիկի  հարմարավերտությունն է:  Իսկ գեղեցիկ ու շլացնող տեսք դուք դեռ կհասցնեք ունենալ, չէ՞ որ բալիկի ծնունդը ձեր կյանքում այնքա՜ն տոներ ու երջանիկ պահեր կբերի: Լավատեսություն և բարի ազատում ձեզ:

 
 
 
 

 

Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային