ԱՄՆ Պետդեպը Թրամփի և Պուտինի համաձայնությունն անվանել է առաջին քայլ դեպի Սիրիայի դեէսկալացիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի մեկնաբանությունը հարցի շուրջ:
ԱՄՆ Պետդեպը Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն են համարում:
«Սա առաջին քայլն է դեպի սիրիական հակամարտության կարգավորում, որն ավելի ամբողջական համաձայնություն է, քան նախկինում ձեռք բերվածները»-նշել է դիվանագետը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



