Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շոգ է, ամառ է, էներգիա չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆ
կամ ֆրագմենտալ իրականություններ
 
Շոգ է, շատ շոգ է: Գուցե դրանի՞ց է, որ մեր երկրի ղեկավարման իշխանական–քաղաքական համախմբումը չի լինում:
 
Ամեն մեկն իր տեղում իր դարդին է: Իր գործն է շուռումուռ տալիս, քննում, քննարկում, վեր ու վար անում ու փորձում հասկանալ, թե ինչից ի՞նչ օգուտով կամ էլ ինչպե՞ս անվնաս դուրս գա:
 
Իշխանության ամենավերևներում մտածում են 2018 թվականի ապրիլի մասին: Ինչպե՞ս լինել վարչապետ. լինե՞լ, թե չլինել:
 
 
Տարբերակներ են դնում–վերցնում: Ազգային–հայրենասիրական տվայտանքներ են ապրում: Բա որ ե՞ս չլինեմ, բա ո՞ւմ ձեռքը տամ Իսկանդերի կոճակը: Բա որ հանկարծ, ու…
 
Չէ՛, չէ՛, չէ՛. նման բաներ չմտածեմ. Աստված հեռու պահի այդպիսի վատ բաներից:
Մեկն էլ իր զով կաբինետում փակված, մինչև ուշ գիշեր գլուխն առած ձեռքերի մեջ, մտածում է էս չոքած երկիրը ոտքի կանգնեցնելու մասին: Որտեղի՞ց սկսի: Սկսի էն–էն փոքրերի՞ց, որ բոռի պես մտել են մեղվի փեթակ ու, քիչ գործ անելով կամ համարյա չանելով, լավ էլ աշխատավարձ են ստանում ու տանում տուն:
 
Թե գուցե մեծերի՞ց սկսի: Մեծեր էլ կան, չէ՞, որ խրվել են էս քար ու քանդ եղած տնտեսության մեջ ու ոտքով խփում են երերացող շենքի հիմքերին:
 
Թե՞ մեծերինը թողնի հետո: Հետո ո՞վ գիտի, գուցե և մի բան եղավ… Արդեն կարողացավ անել այն, ինչ ուզում է անել: Դե, համարյա 2018–ի ապրիլից հետո: Իսկ հիմա ավելի լավ է սկսել փոքրերից: Սրանք էլ պակասը չեն:
 
Վա՜յ, այնպես կուզեր` երազելու պես, փափուկ անկողին մտներ ու անխռով քներ մինչև… Դե, երբ ուզեր, այն ժամանակ էլ զարթներ ու անկողնուց վեր կենար:
 
Բայց որտեղի՞ց իրեն այդ հնարավորությունը. ո՞վ թույլ կտար: Հանգամանքներ–հանգամանքներ. աշխատանք, պարտականություններ:
 
Մի տեղ էլ, հավաքված իրար գլխի, նիստեր են անում ու որոշումներ ընդունում: Նրանք քաղաքական գործիչներ են: Իրար լավ գիտեն: Լավ էլ են իրար հետ: Բայց մի քիչ հետաքրքիր պետք է ամեն ինչ անցնի: Դե, քաղաքական պատշաճության հարցեր կան:
 
Ու խոսում են, քննադատում են, քննադատությունների բոցաշունչ տարափներ են դուրս բերում կոկորդներից: Վերջում համերաշխորեն նստում են իրենց տեղը, ամեն մեկն իր փափուկ բազկաթոռի մեջ է ընկղմվում ու սեղմում այն կոճակը, որը պետք է սեղմի: Դերերը բաշխված են, թե ամեն մեկը` երբ և ինչպես: Շեղում չպետք է լինի: Եվ շեղում չեն էլ թողնում որ լինի:
 
Իսկ մի տեղ էլ մարդկանց դատ ու դատաստանն են անում: Դատվողները գոռում–գոչում են: Դատողներն անմռունչ են ու իրենց գործն են առաջ տանում:
 
 
Շիկանում են էմոցիաները: Մի խումբ մարդիկ այրվելով խոսում են, պարզաբանում են, աղմկում են: Ու մի քանի լրագրողներ այդ ամենը նկարում և տեսաձայնագրում են ու տրամադրում հասարակությանը` մարդկանց:
 
Մարդիկ` այդ հասարակությունը, անհավես դիտում են այդ տեսաձայնագրությունները: Պա՛հ–պա՛հ–պա՛հ. գլուխներն են շարժում` հընթացս ինչ–որ բան ծամելով: Երևի` ծիրան: Այս տարի ծիրանն էժան է, մարդիկ մի լավ ուտում են:
 
 
Ու եթե կողքներին մարդ է լինում, տեսաձայնագրությունները դիտողները մի քանի նկատառում են ասում դրանց վերաբերյալ ու անցնում առաջ` իրենց գործին:
Այսպես` վերից վար: Շոգ է, ամառ է, էներգիա չկա:
 
 
 
Գոհար Սարդարյան
Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել