Երևանում հայտնաբերվել է մայրաքաղաքի ավագանու նախկին անդամի դին. լրատվամիջոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1964 թ. ծնված տղամարդու դին: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ նշում են, որ մահացածը Երևանի ավագանու նախկին ԲՀԿ-ական անդամ Արա Վարդանյանն է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



