Տղամարդկանց ամենատարածված վախերը
ԼԱՅՖՏղամարդիկ, լինելով ուժեղ սեռի ներկայացուցիչներ, զերծ չեն մնացել ֆոբիաներից: Ավելին, նրանց վախերն ավելի շատ են, քան կանանցը:
Տղամարդիկ վախենում են ծերությունից ու միայնությունից ավելի շատ, քան կանայք.
Միայնության վախը տղամարդկանց ամենատարածված վախն է: Կանայք միամտորեն կարծում են, թե միայն իրենք են վախենում միայնությունից: Սակայն տղամարդիկ կանանցից պակաս չեն վախենում լինել լքված կամ մերժված:
Վախ նոր զգացումներից.
Կանայք հեշտորեն են տրվում նոր հարաբերություններին՝ մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին: Նրանք առանց քաշվելու են արտահայտում իրենց զգացումները: Տղամարդիկ, հակառակը` ձգտում են թաքցնել իրենց զգացումները, նաև արցունքները: Տղամարդը ձգտում է չկորցնել ինքնատիրապետումը:
Վախ կանացիությունից.
Կանացիությունը կնոջ զենքն է, որը ցանկանում է գերել իր ասպետին:
Վախ ենթարկված լինելուց.
Տղամարդը փորձում է այնպես անել, որ չհայտնվի «կրունկի տակ»:
Անհաջողակի վախ.
Անհաջողությունից վախենալու միտքը վկայում է, որ տղամարդն անօգնական է:



