Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական զարգացումներ է ակնկալում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր համար պատիվ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում դրական զարգացումներ կլինեն։ Այս մասին Թրամփն ասել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպումից առաջ։
«Մենք Պուտինի հետ քննարկել ենք տարբեր հարցեր ու ես կարծում եմ, որ ամեն ինչ ավ կլինի»,- ասել է Թրամփը լրագրողներին, Պուտինի կողքին նստած։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել։ Ու մենք մտադիր ենք դրանք շարունակել հիմա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դրական զարգացումների Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Եվ ինձ համար մեծ պատիվ է հանդիպել ձեզ հետ»- նշել է Թրամփը՝ դիմելով Պուտինին։
Դրանից հետո առաջնորդները հեռացել են բանակցելու համար։ Թրամփի ու Պուտինի բանակցությունները, լրատվամիջոցների հաղորդագրությամբ, մոտ 30 րոպե կտեւեն։



