Գերմանիան գնահատել է «Պետյա» համակարգչային վիրուսի հասցրած վնասները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Պետյա» համակարգչային վիրուսի պատճառով գերմանացի ձեռնարկատերերի կրած վնասները միլիոնավոր եվրոներ են գնահատվում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս տվյալները մեջբերել է գերմանական ֆինանսական պորտալը` հղում անելով Տեղեկատվական քաղաքականության անվտանգության հարցերով դաշնային գործակալությանը:
Գործակալության նախագահի խոսքով` որոշ գերմանական ձեռնարկություններում մեկ շաբաթից ավելի է, ինչ կանգնել է արտադրությունը կամ այլ բիզնես գործընթացներ:
Մասնավորապես վիրուսի հետևանքով տուժել է Համբուրգում գործող Beiersdorf տիեզերական ընկերությունը: Մյուս ձեռնարկությունների անունները չեն նշվում:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ի «Պետյա» գլոբալ հաքերային դրամաշորթության վիրուսի տարածման հետևանքով տուժել են նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների տարբեր ընկերությունների IT-համակարգերը:



