Թուրքիայում հղի սիրիացի կնոջ սարսափելի սպանությունը մեծ իրարանցում է առաջացրել, բնակիչները մահապատիժ են պահանջում (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սաքարյա նահանգում օրեր առաջ սիրիացի կնոջ և նրա 10 ամսական երեխայի սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում, այսօր Սաքարյաի բնակիչները բողոքի ցույց են իրականացրել Սաքարյաի կենտրոնական ոստիկանատան մոտ, որտեղ գտնվում են երիտասարդ կնոջը սպանած հանցագործները: Բնակիչները պահանջել են ոստիկաններից իրենց ձեռքը հանձնել մարդասպաններին և հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ հանցագործները առևանգել էին հղի կնոջը և նրա 10 ամսական երեխային և սպանել անտառում՝ քարերով ջարդելով նրա գլուխը:
Փողոց դուրս եկած սաքարյացիները հավաքվել են ոստիկանատան մոտ և բղավել «Պահանջում ենք մահապատիժ», «Մեր ձեռքը հանձնեք հրեշներին»: Որոշ ցուցարարներ փորձել են գրոհով մտնել ոստիկանատուն, ինչից հետո ոստիկանները ստիպված են եղել օդ կրակել՝ բազմությունը ցրելու համար:






