Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի Õ �նորհավորական ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: 

Դուք հայ մամուլի պատմության այն շարունակողներն եք, ովքեր այսօր իրենք էլ գրում են այդ պատմությունն իրենց ամենօրյա ու ամենժամյա գործունեությամբ՝ խոսքով ու բառով, լուսանկարով ու կադրով լուսաբանելով երկրի ու մարդու կյանքը, հոգսն ու ուրախությունը, արձանագրելով խնդիրը, լուծում պահանջելով եւ առաջարկելով: Ձեր աշխատանքը չոր արձանագրություն չէ, որը սոսկ փաստագրում ու ամփոփում է երեւույթն ու իրադարձությունը, հատկապես որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հաճախ փոփոխվում է դանդաղաշարժություն եւ առավել եւս տեղապտույտ չհանդուրժող արագÕ �ւթյամբ: Դուք թե՛ հասարակության, թե՛ պետության ամենատես աչքն եք, որի օբյեկտիվը երբեք իրավունք չունի շեղվել անաչառության ու ճշմարտախոսության ուղուց, որը չի կարող անտարբեր ու անզգացմունք լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շրջապատում, պետական ու հասարակական-քաղաքական կյանքում:

Հայաստանում առկա իրավական դաշտն ու հասարակական-քաղաքական մթնոլորտն ապահովում են բացախոսության ու հրապարակայնության այնպիսի միջավայր, որտեղ փոխադարձաբար հասանելի են քաղաքացու եւ պետության ձայները: Զանգվածային լրատվամիջոցների բարդ ու պատասխանատու առաքելությունն է անաչառ տեղեկատվության մատուցմամբ այդ ձայները ընկալելի ու հասկանալի դարձնել միմյանց, առանց անհանդուրժողականություն ու չարություն, անհասկացողություն ու թյուըմբռնում առաջացնելու: Լրագրողի մասնագիտությանը հակացուցված են անտարբերությունն ու շահախնդրությունÕ ¨, որովհետեւ չափազանց մեծ է այն վստահությունը, որ դրսեւորվում է լրագրողական խոսքի հանդեպ եւ նույնքան ցավոտ՝ այդ վստահությունը կորցնելու հետեւանքը լրատվամիջոցի ու լրագրողի համար:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումը կախված է նաեւ հենց քաղաքացու ակտիվությունից: Այս տեսանկյունից նրա քաղաքացիական դիրքորոշման ձեւավորման հարցում կարեւոր դեր են խաղում լրատվամիջոցները՝ լիարժեքորեն օգտվելով սահմանադրական ազատության ընձեռած հնարավորություններից: Հայաստանյան ԶԼՄ-ների ընտանիքն իր արհեստավարժ գործունեությամբ առաջարկում է կարծիքների ու գնահատականների լայն ներկապնակ: Արդյունքում՝ քաղաքացու եւ իշխանության արդյունավետ երկխոսության ճանապարհ ը մշտապես բաց ու գործուն է, հասարակական կարծիքի ձեւավորումը՝ չդադարող գործընթաց, իսկ այս ամենից միաժամանակ շահում են թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛, իհարկե, ազատ խոսելու եւ գործելու իրավունքը: 

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն եւ չմարող ստեղծագործական երեւակայություն: Թող լավատեսությունն ու ոգեւորությունը ձեզ մշտապես ուղեկցեն ձեր ողջ գործունեության ընթացքում՝ նպաստելով նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելուն»: 

 

ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել. տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԹրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank