ԵԽԽՎ համազեկուցողները բացառել են ԼՂ հակամարտության ռազմական լուծումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա), ինչպես նաև Ադրբեջանի համազեկուցողներ Ստեֆան Շենակը (Ավստրիա) և Սեզար Պրեդան (Ռումինիա) կոչ են արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և հիշեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին իրենց պարտավորվածությունները՝ կարգավորելու տարաձայնությունները խաղաղ կերպով:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



