Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը փորձել է շահարկել Բուլղարիայի հետ երկկողմ կապերի մակարդակը` դեսպանի վարորդի տուգանքը չեղարկելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում առաջացած 100 լև տուգանքը (մոտավորապես 28 000 ՀՀ դրամ-խմբ.) հիմք է դարձել, որ Սոֆիայում աշխատող Բաքվի դիվանագետները շահարկեն երկկողմ հարաբերությունների մակարդակն ու սպառնան Բաքվում աշխատող բուլղարացի դիվանագետներին՝ համանման տուգանքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությունը, հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

2017թ. հունվարին՝ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության միջոցով տուգանքի մասին փաստաթղթերը ստանալուց հետո Ադրբեջանի դեսպանության աշխատակից Քենան Մամեդովը (դեսպանության 3-րդ քարտուղար) բազմաթիվ հեռախոսազանգերի ու նամակների միջոցով փորձում է հանդիպում խնդրել ԱԳՆ պաշտոնյաների հետ՝ վթարի շուրջ «բանակցելու համար» (մեջբերումն ըստ նամակի-խմբ.): Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տեղի է ունեցել ավտովթար՝ դեսպանատան աշխատակցի մեղավորությամբ ու մասնակցությամբ. վերջինս տուգանվել է: Տուգանված աշխատակիցը Ադրբեջանի դեսպանի վարորդ Վուգար Սադիգովն է, որը Բուլղարիայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ներկայացրած արձանագրությունն ընդունել էր:

Քարտեզին՝ դեպքի վայրը

Թերևս ավտովթարում հենց դեսպանի վարորդի մասնակցությունն է ստիպել, որ դիվանագետները ակտիվորեն զբաղվեն կենցաղային միջադեպ հիշեցնող հարցով:

Ըստ փաստաթղթերի վերլուծության՝ ադրբեջանական կողմը պահանջել է չեղարկել 100 լևի չափով տուգանքն ու, ըստ երևույթին, միջամտել ապահովագրական ընկերության որոշումը փոխելու և փոխհատուցում ստանալու հարցում (մեղավոր ճանաչելով ոչ միայն դեսպանի վարորդին, այլև ավտովթարի մյուս մասնակցին-խմբ.), ենթադրաբար իրենց մեքենայի վերանորոգման ծախսերը փոխհատուցելու համար: Բուլղարացի դիվանագետները պատասխանել են, որ տուգանքը չի կարող չեղարկվել և արդարացիորեն նշել, որ չունեն որևէ լիազորություն՝ միջամտելու մասնավոր ընկերությունների իրավապայմանագրային հարաբերություններին: Քենան Մամեդովի՝ «բանակցելու խնդրանքներին» ի պատասխան, բուլղարացի դիվանագետները խնդրում են հստակեցնել հանդիպման խնդրո առարկան “the point of the meeting”:

Ադրբեջանցի դիվանագետը 2017-ի փետրվարի 1-ին, ժամը 14:32 րոպեին սկսում է շարադրել նամակագրական ժանրի «գլուխգործոցը», որի շուրջ աշխատանքն ավարտում է հաջորդ օրը՝ ժամը 17:57-ին: Ըստ փաստաթղթի տեխնիկական տվյալների ուսումնասիրության՝ նամակի վրա դիվանագետն, ընդհանուր առմամբ, աշխատել է 4 ժամ 8 րոպե:

Ստորև ներկայացնում ենք նամակի հատվածները:

Մուտքն ու միջադեպը

«Մենք ուսումնասիրեցինք կից փաստաթղթերը՝ վթարի վերաբերյալ և ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստերին:

Երկու տասնամյակից ավելին է, ինչ Ադրբեջանը և Բուլղարիան ունեն բարեկամական հարաբերություններ: Որպես Ադրբեջանի օրինապաշտ քաղաքացիներ, դեսպանության անձնակազմի անդամները ևս մշտապես հարգել են հյուրընկալող երկրի՝ Բուլղարիայի օրենքներն ու կանոնները: Մեքենա վարելու առումով կցանկանայի նորից վստահեցնել, որ նրանք զգույշ վարորդներ են:  Ցանկացած ոք, ով մեքենա է վարում Իզտոկի (թաղամաս Սոֆիայում-խմբ.) շրջանում, որտեղ տեղակայված է մեր դեսպանատունը, կհամաձայնի, որ ներքին շատ փողոցներ երկկողմանի անվտանգ երթևեկության համար նեղ են, ավելին՝ կան նաև մեքենաներ, որոնք շարունակաբար կանգնեցվում են ճանապարհի երկու կողմերում, նույնիսկ մայթերին»,-տրտնջում է դիվանագետը, ասելով, որ որպես «լավ հարևաններ» երբեք այս դժվարությունների մասին դժգոհություն չեն հայտնել:

«Ինչ վերաբերում է պարոն Սադիգովի դեպքին, մենք համաձայն ենք, որ Նիկոլայ Օստրովսկի և Ակադեմիկ Մեթոդի Պոպովփողոցների հատման տեղում տեղադրված է երթևեկության նշան «Ճանապարհը զիջել», որը ճանապարհային երթևեկությանմեջ նշանակում է, որ յուրաքանչյուր վարորդ պետք է այդտեղ պատրաստ լինի կանգնել և թույլ տա, որ մյուս մեքենանշարունակի իր ճանապարհը: Այդ օրը պարոն Սադիգովը գտնվում էր Նիկոլայ Օստրովսկի փողոցում՝ դեպի ձախ թեքվելու ևդեպի վեր՝ Ակադեմիկ Մեթոդի Պոպով փողոց շարժվելու մտադրությամբ: Նա տեսել է վերոնշյալ երթևեկության նշանը, մինչևԱկադեմիկ Մեթոդի Պոպով փողոցին մոտենալը: Սակայն, ցավոք, դեպի Չարլզ Դարվին փողոց (այդ փողոցում է գտնվումԱդրբեջանի դեսպանատունը- խմբ.) տեսանելիությունը հատկապես հենց այդ պահին լավը չէր՝ փողոցում կանգնեցված այլմեքենաների պատճառով: Հետևաբար, վստահ լինելով, որ մոտեցող մեքենա չկա՝ նա փոքր-ինչ առաջ քշեց մեքենան՝ մոտեցողայլ մեքենաներին ավելի լավ տեսնելու համար»,-նշված է նամակում՝ հավելյալ պնդումով, թե վթարում մեղքի բաժին է ունեցել մյուս մեքենան (Renault Megane), որը հանգիստ երթևեկել է միակողմանի ճանապարհով՝ առանց կանոնները խախտելու:

Այս երկարաշունչ շարադրանքն ու բացատրությունն ուշագրավ է նրանով, որ դեսպանատունն ընդունել է իր վարորդի մեղքը, սակայն չգիտես ինչու, վկայակոչելով այլևայլ հանգամանքներ, մասնավորապես երկու երկրների 20-ամյա հարաբերություններն ու փողոցների լայնությունն ու երկարությունը ցանկանում է, մեղավորության բաժին գտնել նաև մյուս վարորդի գործողություններում: Այս դրվագը, թերևս, կարելի էր համարել կենցաղային, սովորական միջադեպ, չէ՞ որ վթարից որևէ մեկն ապահովագրված չէ, սակայն կարծում ենք, որ խնդիրն ըստ ամենայնի, ապահովագրության վճար ստանալու հարցն է: Չէ որ, վերջիվերջո տուժել է դեսպանի մեքենան...վերանորոգման հարց կա երևի: Կարծում ենք, վերոնշյալից պարզ է, թե ինչպես և որքանով է Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը հարգում հյուրընկալող երկրի օրենքներն ու կանոնները, որ 100 լևի համար նման երկարաշունչ գրագրություն է ձեռնարկում: Դա այն դեպքում, երբ դեսպանի վարորդը բացահայտ խախտել է երթևեկության կանոնները՝ վտանգելով այլոց կյանքը:

Թե ինչպե՞ս փրկվեց ավագ դիվանագետը

Նամակի հաջորդ մասն առանց ժպիտի ընթերցելը դժվար է, ուստի առանց երկար նախաբանի ներկայացնում ենք այն առանց մեկնաբանության:

«Երթևեկության կանոնները պետք է պահպանվեն, և պետք է զգույշ վարել նման պատահարներից խուսափելու համար: Նրանք, ովքեր խախտում են երթևեկության կանոնները, պետք է պատժվեն: Անխոս: Մենք միայն ողջունում ենք այն բոլոր գործունեությունները, որոնք ճանապարհներն ավելի անվտանգ կդարձնեն: Սակայն մեր տեսակետից՝ վերաբերմունքը պետք է բոլորի համար հավասար և նույնը լինի: Ցավոք, վերջին ամիսների ընթացքում երկու դեպք է գրանցվել, երբ Ադրբեջանի դեսպանատան մեքենաները տուժել էին Բուլղարիայի այլ քաղաքացիների ներգրավվածությամբ վթարներից: Առաջինը՝ դեսպանատանը պատկանող BMW մակնիշի երրորդ դասի մեքենան՝ 7001 համարներով, իսկ երկրորդը ևս մեր դեսպանությանը պատկանող մեկ այլ BMW մակնիշի հինգերորդ դասի մեքենան՝ 7070 համարանիշերով: Վերջին դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերին՝ Ֆրիտյոֆ Նանսեն և Լյուբեն Կարավելով փողոցների խաչմերուկում: Դեսպանատան ավագ դիվանագետ պարոնՎուսալ Աբդուլաևը նոր էր կանգնեցրել մեքենան և արդեն ցանկանում էր դուրս գալ դրանից, երբ այն վտանգավոր հարվածստացավ ձախ կողմից՝ երթևեկությանը հակառակ շարժվող Նիսսան մեքենայից: Ինչպես հետագայում մեր գործընկերոջըբանավոր կերպով բացատրել էր վարորդը՝  ցուրտ եղանակի պատճառով նրա մարտկոցը շարքից դուրս էր եկել և նա չէրկարողացել գործի գցել շարժիչը: Այդ պատճառով էլ որոշել էր միայնակ ետ հրել մեքենան՝ շարժիչը գործի գցելու համար: Եվքանի որ հրելուց մեքենայից դուրս էր եկել, չէր կարողացել կառավարել ընթացքն ու արդյունքում վնասել էր պարոն Աբդուլաևիմեքենան, երբ նա դեռ ներսում էր: Եթե մեր դիվանագետը մի քիչ շուտ դուրս գար մեքենայից, ապա հաստատապես կամկզոհվեր, կամ էլ ծանր վնասվածքներ կստանար: Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ դա ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է: Երկու դեպքում էլ, ոստիկանությունն ու ապահովագրական ընկերությունը տեղեկացվել էին և ժամանել վթարի վայր: Երկրորդ դեպքում, նրանք եկան մեկ ժամ հետո և կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները: Տղան, որ հարվածել էր պարոն Աբդուլաևի մեքենային ստորագրեց բոլոր փաստաթղթերն ու լքեց դեպքի վայրը, ասես տեղի էր ունեցել մանր մի վթար: Մենք չենք կասկածում որ բուլղարական ճանապարհային ոստիկանությունը համապատասխան տուգանքներ է կիրառել նաև Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ, ովքեր այդ երկու վթարների մեղավորներն էին, սակայն, ցավոք սրտի, դեսպանատունը մինչև այժմ տեղեկացված չէ կիրառված որևէ գործողության մասին»,-ասված է նամակում:

Վճարել, թե՞ չվճարել, այս է խնդիրը

Սիրահոժար կերպով ընդունելով ակնհայտ իրողությունները և թղթի վրա փրկելով Վուսալ Աբդուլաևի (դեսպանության խորհրդական քաղաքական հարցերով) կյանքը՝ ադրբեջանցի դիվանագետներն անցնում են սպառնալից ակնարկի, թե տուգանելու են Բաքվում Բուլղարիայի դեսպանության աշխատակիցներին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը Բաքվում Բուլղարիայի դեսպանատան անձնակազմի աշխատակիցների կողմից երթևեկության կանոնների խախտման դեպքում նրանց դեմ տուգանքներ չի սահմանում, և որ չի եղել դեպք, երբ Ադրբեջանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցը տուգանք վճարի»,-գրում է ադրբեջանական դեսպանության երրորդ քարտուղարը:

Նամակի գագաթնակետը, թերևս, դրա ամփոփումն է, որում Քենան Մամեդովը ըմբռնումն ու սպառնալիքը խառնում է միևնույն կոկտեյլի մեջ. «Խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեք: Մեզ համար խնդիրը տուգանքը վճարել- չվճարելը չէ, այլ մեր հարաբերություններիփոխադարձությունն ու հիմնվելով այդ սկզբունքի վրա դեսպանությունը ստիպված պիտի լինի նման ամեն դեպք զեկուցել մերմայրաքաղաք և բուլղարական դեսպանության անձնակազմի առաջ կծառանան նույն մեղադրանքները: Սակայն  բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով, մենք կցանկանայինք խուսափել նման տհաճ միջադեպերից մեր երկկողմհարաբերություններում»:

Թե ինչպես է ավարտվել 100 լևի արժեք ունեցող այս պատմությունն, այլևս կարևոր չէ: Սակայն հուսով ենք Ադրբեջանի դեսպանի վարորդը սերտել է անվտանգ երթևեկելու դասը, չէ որ հակառակ դեպքում Իզտոկի նեղ փողոցների բնակիչները պետք է վախենան Ադրբեջանի դեսպանի մեքենայի անիվների տակ հայտնվելուց:

 

Նացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»