Չինաստանում հեղեղումներն ավելի քան 40 մարդու կյանք են խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանին հարավ-արևելքում գտնվող Նինսյան գավառում հեղեղումներից տուժել է բնակչության 56 տոկոսը՝ ավելի քան 815 հազար մարդ: Զոհված և անհետ կորած են համարվում 44 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս տարվա տարերային աղետն ամենամասշտաբայինն է գավառում վերջին 60 տարիների ընթացքում: Քանդվել են 14 հազար տներ, հեղեղվել է ավելի քան 22 հազար հեկտար գյուղատնտեսական մշակման տարածք, 13 բնակելի շրջաններ մնացել են առանց էլեկտրականություն, յոթը՝ առանց կապի միջոցների:
Նախնական տվյալներով՝ հասված տնտեսական վնասը կազմում է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



