Զինվորական «ԿԱՄԱԶ»-ի վթարի հետևանքով հոսպիտալ է տեղափոխվել 1 զինծառայող. ունի քերծվածքներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր-Դիլիջան ճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8:00-ի սահմանում սնունդ տեղափոխող ՊՆ «ԿԱՄԱԶ»-ի վթարի հետեւանքով Վանաձորի հոսպիտալ է տեղափոխվել 1 պայմանագրային զինծառայող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հոսպիտալ է տեղափոխվել «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, նրա վիճակը բավարար է, ունի թեթեւ քերծվածքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Վանաձոր-Դիլիջան ճանապարհին սնունդ տեղափոխող ՊՆ «ԿԱՄԱԶ» է շրջվել:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



