Վերելակում մահացած 5-ամյա աղջնակի դեպքով քրգործ հարուցվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում հունիսի 4-ին վերելակի շահագործման ընթացքում երկրորդ եւ երրորդ հարկում արգելափակվելու հետեւանքով մահացած 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակը, որ առանց դռների է եղել, հունիսի 4-ին արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով վերելակի ներսում գտնվող 5-ամյա աղջնակը երեխան մահացու վնասվածք է ստացել:



