Ռաքքայում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների հետևանքով առնվազն 224 քաղաքացի է զոհվել մեկ ամսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 224 քաղաքացի է զոհվել անցյալ ամսվա ընթացքում Ռաքքայում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:
Ինչպես հայտնում է Press TV-ն, այս մասին տեղեկացրել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որի տվյալներով` զոհերի այս ցուցանիշը գրանցվել է հունիսի 6-ին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի` Ռաքքա մտնելուց ի վեր:
«Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով առնվազն 224 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 38 երեխա և 28 կին», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



