Եվրոպայի լիգա. «Գանձասար-Կապանը» լքեց պայքարը
ՍՊՈՐՏ«Գանձասար-Կապանն» ավարտեց պայքարը Եվրոպայի լիգայում: Որակավորման առաջին փուլում հայկական թիմի մրցակիցը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր: Երեւանում տեղի ունեցած պատասխան խաղում Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը պարտվեց 0:3 հաշվով: Երեք գոլերից երկուսը կապանցիները բաց թողեցին ավելացված ժամանակում:
Չեռնոգորիայում տեղի ունեցած առաջին խաղում «Գանձասար-Կապանը» եւս պարտվել էր 0:1 հաշվով:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Գանձասար-Կապան» (Հայաստան) - «Մլադոստ Պոդգորիցա» (Չեռնոգորիա)՝ 0:3 (առաջին խաղ՝ 0:1)
Զորան Պետրովիչ, 68, Անդրիա Կալուջերովիչ, 90+2, Միրկո Ռայկեւիչ, 90+5
Ֆոտո՝ «Գանձասար-Կապան»
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



