Հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել ՀՀ երեք մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայությունը հուլիսի 6-ին, ժամը 17:53-ից մինչև 18:37-ը հակակարկտային 15 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ, Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 31817 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հուլիսի 6-ին, ժամը 17:28-ից մինչև 18:56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 17 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ կատարվել է 8731 կրակոց:
Հուլիսի 6-ին, ժամը 15:52-ից մինչև 16:35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 6 կայանքից Շիրակի մարզի Բագրավան, Մեղրաշատ, Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 719 կրակոց:



