Բոբ Դիլանը Նոբելյան մրցանակ կստանա այս շաբաթավերջին
ՄՇԱԿՈՒՅԹ
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը Նոբելյան մրցանակը կստանա այս շաբաթավերջին: Այս մասին հայտնել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսն իր բլոգում:
Դանիուսի խոսքով՝ մի քանի օրից Դիլանը կժամանի Ստոկհոլմ, որտեղ երկու համերգ կտա:
«Շվեդական ակադեմիան անհամբեր սպասում է շաբաթավերջին: Ակադեմիայի ներկայացուցիչները կունկնդրեն Դիլանի ելույթներից մեկը», - պատմել է Դանիուսը:
Նա նաև նշել է, որ նոբելյան մրցանակակրի ավանդական ճառ չի լինի:
«Ակադեմիան ենթադրում է, որ ձայնագրված տարբերակը կուղարկվի ավելի ուշ», - հավելել է նա:
Սառա Դանիուսը պարզաբանել է, որ դիպլոմի և մեդալի բաշխման արարողությանը ներկա կլինի միայն Դիլանը և ակադեմիայի ներկայացուցիչները՝ համաձայն երաժշտի ցանկության: Հանդիպումը կկայանա առանց լրագրողների:
Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին:




















































