Կալաձեն հրաժարական է ներկայացրել և պատրաստվում է պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել: Նա պատրաստվում է տեղական ընտրություններում պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նախարարը 5 տարվա կատարած իր աշխատանքի վերաբերյալ զեկույց է ներկայացրել և հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Ես այսօր լքում եմ պաշտոնս. ինձ համար մի շատ կարևոր փուլ է սկսում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ թբիլիսցիների հույսերը և գործունեությունս հաջող իրականացնեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Կալաձեն:
Կախա Կալաձեն Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնում էր 2012 թվականի սեպտեմբերի 25-ից՝ նույն թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



