Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` հուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետեւ՝ 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 7-ի կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+33,
Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+34,
Արարատում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +32+34,
Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +32+34,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +19+23, ցերեկը` +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +21+26,
Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +27+30:



