Դիլիջանում ծառը տապալվել է եւ փակել դեպի Երեւան եկող ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 04:31-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված, ինչի հետեւանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երեւան հատվածի 17 կմ-ին ծառը կոտրվել, ընկել է ավտոճանապարհին եւ երկողմանի փակել այն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ճանապարհը բացվել է տեղի ուժերով եւ դարձել միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները մասնատել եւ հեռացրել են ծառը ճանապարհի երթեւեկելի հատվածից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



