Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները տապալվել են Թուրքիայի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, Թուրքիան և Իրանը Աստանայում կայացած բանակցություններում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում անվտանգության գոտիների մասին հուշագրի իրագործման պայմանավորվածության մանրամասները:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են 4 անվտանգության գոտու սահմանների առանձնացումը և այդ գոտիներում անվտանգության ապահովման միջոցառումները: Այս մեկնաբանությունները փոխանցել է ՌԴ նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաաֆարին նույնպես տեղեկացրել է Աստանայում բանակցությունների անհաջող ընթացքի մասին: Նա դա բացատրել է Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշմամբ:
«Թուրքական պատվիրակությունը դեմ է հանդես եկել որևէ փաստաթղթի ընդունմանը` կապված հուշագրի իրականացման հետ», - ասել է դիվանագետը: Նրա խոսքով` թուրքական պատվիրակությունը բացասական է տրամադրված եղել:



