Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչ մոնոպոլիզացված է. Արփինե Բեկջանյանը մեկնաբանում է իր տևական դադարը

ԼԱՅՖ

Citilfie.am-ի հյուրն է 90-ականների հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը:

Citylife.am. Արփինե՛, Դուք այն երգչուհիներից եք, ով երկար դադար ունենալուց հետո էլ ունի հավատարիմ երկրպագուներ և հանդիսատես, ինչու՞մն է գաղտնիքը:

Արփինե. Կարող եմ գլուխ գովալ այդ առումով, որ ես և իմ նման շատ երգիչ-երգչուհիներ կան, ովքեր այս ասպարեզում շատ քիչ են երևում, բայց սիրված են ժողովրդի կողմից: Դա գալիս է այն դժվար, բայց հաճելի 90-ականներից, այսինքն՝ մարդկանց մոտ դեռ խոսում է նոստալգիկ վիճակը: Ու շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հիշում և երկրպագում են՝ չնայած իմ դադարին:

Citylife.am. Արփինե, Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հիասթափված եք հայկական շոու-բիզնեսից և պայքարելու իմաստ այլևս չկա: Ո՞րն է պատճառը:

Արփինե. Եթե ես այնտեղ ինչ-որ լուսավոր բան տեսնեի, հաստատ նման բան չէի ասի: Իմ կոլեգաներից շատերը մինչև հիմա այնտեղ են, բայց ես նրանց չեմ տեսնում ոչ մի պետական համերգների կամ մշակութային նախաձեռնության մեջ: Հիասթափությունը գալիս է նրանից, որ ինչ էլ անենք, միևնույն է մեզ ճանապարհ չեն տալու: Ամեն ինչ մոնոպոլիզացված է: Սկզբում խոչընդոտ էր հանդիսանում կոնկուրենցիա ասվածը, այնուհետև մեզ քաղաքականացրին՝ համարելով «լևոնական երգիչ-երգչուհիներ», Ինչն աբսուրդ էր, որովհետև արվեստը հեռու է քաղաքականությունից:

Արփինե Բեկջանյան

Citylife.am. Էկրանին չերևալու պատճառների մեջ չե՞ք տեսնում ձեր մեղքի բաժինը ևս:

Արփինե. Ոչ, որովհետև եթե ինչ-որ մեկը համարի, որ իմ երգերը կարող են լինել ոչ լիարժեք և անճաշակ, ես կասեմ՝ այսօր աղբն էլ է շատ մեր հեռուստաէկրաններին: Ու երբևէ թող չհամեմատեն իմ և իմ կոլեգաների երգածն այն ամենի հետ, ինչ հիմա տեղի է ունենում: Ես համարում եմ, որ միակ խնդիրը մոնոպոլիզացված իրավիճակն է բոլոր ոլորտներում:

Citylife.am. Արփինե՛, Դուք ունեք հրաշալի զավակներ, եթե նրանք որոշեն ընտրել բեմը, Դուք որևէ ազդեցություն կունենա՞ք նրանց ընտրության վրա:

Արփինե. Չնայած նրան, որ իմ դուստրն ունի հրաշալի ձայն՝ ես և իմ ամուսինը չէինք ցանկանա նրան տեսնել հայկական շոու-բիզնեսի մեջ: Բայց եթե նա ուզենա շարունակել այս ասպարեզում, մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա արտասահմանում, որտեղ երեխան գնահատված կլինի:

Citylife.am. Ու՞մ երգերը և երաժշտությունն են ոգեշնչել և շարունակում ոգեշնչել Ձեզ:

Արփինե. Չեմ կարող տարանջատել ոչ մեկին և տալ կոնկրոտ անուններ: Ես լսում եմ ամեն ինչ, բայց այդ ամեն ինչի մեջ ամենալավը: Շատ բաներ ես իմ ամուսնուց եմ վերցնում: Նա իմ լավագույն ուսուցիչն է,  ով ունի վոկալի առումով հրաշալի ճաշակ:

Արփինե Բեկջանյան

Citylife.am. Միայն սերը բավարա՞ր է երջանիկ լինելու համար:

Արփինե. Միայն սերը բավարար չէ, եթե չլինեն միմյանց հանդեպ փոխըմբռնումը, հարգանքը: Դրանք լրացնում է սեր հասկացողությանը:

Citylife.am. Երբևէ մտածե՞լ եք արտասահման տեղափոխվելու և այնտեղ ստեղծագործելու մասին:

Արփինե. Իհարկե, մտածել եմ, ու եթե հնարավորություն ունենայի, անպայնամ կգնայի և իմ գործը կշարունակեի այնտեղ, որտեղ ես և իմ ամուսինը կլինեինք գնահատված:

 

Citylife.am. Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Արփինե. Նոր երգով հանդես գալու և իմ երկրպագուներին ուրախացնելու ցանկությունս մեծ է: Փորձում եմ անել ամեն ինչ, որ թեկուզ մեկ երգով հանդես գամ նրանց համար, ովքեր սիրում և գնահատում են արվեստը:

Citylife.am-. Շնորհակալ եմ, Արփինե՛: Թող այսուհետ ևս հաջողությունն ուղեկից լինի Ձեր ստեղծագործական կյանքի ընթացքում:

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ Հայաստան