Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցկությունը նախ և առաջ առողջություն է. Լիլիթ Բաբասյանը՝ բարեկազմության և ճիշտ սննդակարգի մասին

ԼԱՅՖ

Ասում են՝ կարելի է ցանկացած նպատակի հասնել, եթե թեկուզ փոքրիկ քայլերով, բայց համառորեն գնում ես նպատակիդ հետևից. Citylife.am-ի այսօրվա հյուրը դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն է, ով իր համառ ջանքերի շնորհիվ կարողացել է ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց այդ 33 կիլոգրամով կանգ չի առել, այլ այսօր իր փորձով կիսվում է նրանց հետ, ովքեր ցանկանում են վարել առողջ ապրելակերպ և լինել ավելի բարեկազմ: Իր ասելիքը Լիլիթը ներկայացրել է նաև գրքի տեսքով:

Citylife.am. Լիլի՛թ, այսօր դրական տենդենց է նկատվում հայ կանանց ու աղջիկների մոտ. նրանք ավելի ու ավելի են սկսել հետևել իրենց կազմվածքին. հաճախում են մարզասրահներ, տարատեսակ դիետաներ են պահում, մերսումների են գնում, սակայն շատերն այդպես էլ չեն հասնում բաղձալի արդյունքին. ո՞րն է խնդիրը:

Լիլիթ. Ամենակարևորը մոտիվացիան և կամքի ուժն են: Նույնիսկ եթե տրամադրում են իրենց սկսել ինչ-որ դիետա, մի որոշ ժամանակ հետո վրա է հասնում օրգանիզմի սթրեսը: Զրկելով իրենց տարատեսակ վիտամիններից, անհրաժեշտ սննդից՝ հասցնում են իրենց ծայրահեղ վիճակի, վերջում չեն դիմանում և հանձնվում են:

Citylife.am. Սուղ դիետայի արդյունքում մարդը մեկ շաբաթում կարող է նիհարել մոտ 7 կգ. ի՞նչ կասեք նման դիետաների մասին:

Լիլիթ. Միանշանակ սխալ է: Նման դեպքում մարդը մեծ վնաս է հասցնում առողջությանը. նույնիսկ 100 կգ կշռող կինը, որի մոտ կան ճարպային ահռելի կուտակումներ, եթե նման արագությամբ կորցնի քաշը, ապա դիետայից հետո կարճ ժամանակահատվածում կվերականգնի այն: Երբ մարդն իրեն սովի է մատնում և դրանից հետո անցնում է նույնիսկ թեթև ու ճիշտ սննդակարգի, ապա ցանկացած բան, որ կուտի սովի մատնվելուց հետո, կդառնա ճարպ. մեր օրգանիզմն այդպիսին է: Օրինակ, երբ ասում են, թե պետք չէ 18:00-ից հետո ուտել. սա միֆ է: Մարդու օրգանիզմը շարունակում է աշխատել, տեղի է ունենում էներգիայի ծախս, և եթե անգամ առավոտյան ուտի անյուղ կաթնաշոռ, այն իր մոտ կվերածվի ճարպի, քանի որ օրգանիզմը «կվախենա», որ իրեն կրկին սովի կմատնեն, ուստի կաթնաշոռը կդարձնի ճարպ` որպես իր համար պահուստ:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Այսօր լայն տարածում են գտել ջրային դիետաները, ավելի մասնագիտորեն կբացատրե՞ք ջրի դերն այս հարցում:

Լիլիթ. Ես իմ հաճախորդներին խորհուրդ եմ տալիս շոգ եղանակին օգտագործել օրական 2 լիտր, իսկ ավելի զով եղանակին՝ 1.5 լիտր ջուր: Իսկ ջրային դիետաներին միանշանակ բացասական եմ վերաբերում: Այս դեպքում հնարվոր է մինչև 5 կիլոգրամ նիհարել, բայց երբ մարդը անցնի իր սովորական ապրելակերպին, քաշը կվերականգնվի:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, իսկ Ձեր հաճախորդների սննդակարգի մոտավոր նկարագիրը կարո՞ղ եք տալ:

Լիլիթ. Առավոտյան խորհուրդ եմ տալիս սկսել հերկուլեսի շիլայով, ինչի մեջ կան մեր օրգանիզիմի համար անհրաժեշտ ածխաջրերը, որոնք մեր էներգիայի կարևոր աղբյուրն են, այնուհետև, ովքեր ճնշման հետ խնդիր ունեն, կարող են իրենց թույլ տալ մեկ գդալ մեղր: Հետո գալիս է միրգը. տվյալ դեպքում ես չեմ թույլատրում տարատեսակ մրգերը խառնել: Օրինակ, եթե այսօր կերել եք խնձոր, ուրեմն թող լինի միայն խնձոր, վաղը կարելի է միայն դեղձ և այսպես շարունակ: Ճաշին կարելի է սմբուկի կամ դդմիկի խորոված (առհասարակ ես միշտ սեզոնային մրգեր և բանջարեղեն եմ առաջարկում, որոնք տվյալ պահին մատչելի են) և հավի միս: Ճաշի և ընթրիքի միջակայքում կարելի է թեթև բանջարեղանային աղցան, ընթրիքին` ձկնեղեն և բրոկոլի, իսկ քնելուց 3 ժամ առաջ, եթե մարդը չի դիմանում, կարելի է նաև օգտագործել կեֆիր:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, սննդակարգը մշակելիս Դուք տվյալ հաճախորդի համար մշակում եք համապատասխան դիետա` կալորիաները հաշվի առնելո՞վ:

Լիլիթ. Եթե անկեղծ, ես կալորիաները հաշվի չեմ առնում, այլ առաջարկում եմ սննդակարգ, որտեղ կան օրգանիզմի համար անհրաժեշտ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր: Մշակում եմ իմ անձնական օրինակով՝ հարմարեցնելով տվյալ հաճախորդին: Երբ ես էի այցելում Մոսկվայում համապատասխան կուրսերի, ինձ մի անգամ ասացին, որ ճաշը պետք է լինի պարտադիր ժամը 14:00-ին, և ինձ տանջում էր ‹‹ինչու›› հարցը. գուցե ես այդ ժամին սոված չեմ, գուցե երբ ստիպված լինեմ ուտել, ինձ լիքը ու ծանր կզգամ, կամ գուցե այն մարդը, ով հետևում է նման ռեժիմին, տվյալ պահին տրանսպորտում է, ապա նրա մոտ սկսվում է հոգեբանական սթրես, սկում է մտածել, որ ինքը խախտեց ռեժիմն ու հիմա կգիրանա. սա բացասաբար է ազդում կուրսի վրա: Ճաշել կարելի է մինչև 16:00-ն, երբ մարդը ցանկանա. պետք չէ նրան պարտադրել:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, իսկ Դուք բացի սննդակարգից ի՞նչ հաճախականությամբ եք Ձեր հաճախորդներին ուղարկում մարզասրահ:

Լիլիթ. Երբ ինձ մոտ գալիս են, միշտ հարցնում են՝ պարտադի՞ր է սպորտզալը, ասում եմ՝ ոչ, եթե Ձեզ պարզապես նիհարել է պետք, կարող եք նիահրել վազքի միջոցով և կարդիոյի գնալով, իսկ եթե ուզում եք նաև մկանոտ մարմին, ինչպիսին իմն է (թեպետ շատերը ասում են, որ ես կանացի չեմ, ամբողջովին մկան եմ, բայց ես գիտեմ, որ հայ հասարակությունը պարզապես դեռ սովոր չի: Մի քանի տարի հետո մկանոտ կազմվածքով կանայք կհամարվեն գեղեցիկ, և շատերը կձգտեն դրան), ապա նիհարելուց հետո կզբաղվեք արդեն կազմվածքը ձգելով և մկանոտ դարձնելով: Ճիշտն ասած, մեր սպորտզալերի մարզիչները հաճախ գումարի համար 100 կիլոգրամանոց աղջկան կարող են ուժասպառ անել՝ տալով տարատեսակ ծանրաձողեր, արդյուքում՝ այդ աղջիկը իր ճարպի հաշվին կունենա մկաններ, բայց նույն քաշը: Երբ ես նոր էի եկել Երևան, գտա մեր տան մոտակայքում մարզասրահ և որոշեցի հաճախել, մի քանի հաճախումներից հետո այլևս չգնացի. աղջիկները գալիս են շպարված, կարճ շորտերով, կարծես իրենց ներկայացնելու, կարծես սպորտզալը նորաձև է, ուղղակի ժամանակի պահանջ է, իսկ մարզիչները՝ չաղ, ճարպոտ. հարց է առաջանում՝ մարզիչը, ում որովայնը քսվում է գետին ինչպե՞ս կարող է մարզել Ձեզ: Ցավոք, նման բաներ շատ կան:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, վերջում ի՞նչ խորհուրդ կտաք մեր աղջիկներին և կանանց, որպեզի նրանք լինեն ավելի գեղեցիկ և բարեկազմ:

Լիլիթ. Խորհուրդ կտամ չպահել դիետաներ, հետևել պարզապես ճիշտ սննդակարգի: Ինչպես նկատեցիք, իմ աղջիկները, սովամահության չեն ենթարկվում, նրանք ստանում են օրգանիզմին անհրաժեշտ ամեն ինչ: Հայ ընտանիքներում ընդունված է նստել և ուտել հեռուստացույցի առաջ տարատեսակ չիփսեր, պոնչիկներ, արևածաղկի սերմեր: Պարզապես խուսափեք նման վնասակար սովորույթներից: Նաև խորհուրդ կտամ ոչ մեկին չպատմել այն մասին, որ Դուք հատուկ սննդակարգի եք հետևում: Իմ աղջիկներից գալիս են և ասում, որ ընկերուհուն են հյուրընկալվել, չեն դիմացել և կերել են նրա հյուրասիրած թխվածքը: Խուսափե՛ք մարդկանց պատմելուց: Ցավոք, մարդկային նախանձը, կարող է վնաս հասցնել Ձեզ: Ասացեք, որ Դուք ալերգիա ունեք, բժշիկն է արգելել: Ինքս շատ եմ դառնում նախանձի զոհ: Ասում են, որ համապատասխան կրթություն չունեմ. իսկ ի՞նչ կապ ունի կրթությունը, եթե ես պարզապես իմ փորձով կիսվում եմ, և մարդիկ հավատում են ինձ: Ինձ մոտ գալիս են նաև տարբեր դիետոլոգների և նմանատիպ կազմակերպություններից, որոնք ահռելի գումարներ են վերցնում և խոստացած արդյունքը չեն ապահովում՝ չնայած կան նաև աղջիկներ, ովքեր ունեցել են քաշի նվազում, բայց բոլոր դեպքերում գալիս են ինձ մոտ: Նրանցից յուրաքանչյուրի հետ (իսկ նրանք 400-ից ավելին են) ես անհատապես եմ աշխատում, ամեն օր կապի մեջ եմ՝ ինչ կերան, ինչ արեցին: Միայն գումար չեմ վերցնում և մոռանում նրանց, ո՛չ: Ես այսօր շատ լավ առաջարկներ ունեմ: Կարմիր խաչը պատրաստվում է հատուկ կլինկա բացել, որտեղ կգան ճարպակալած և քաշի հետ խնդիր ունեցող մարդիկ. սա առաջինն է և միակը Հայաստանում, և ես հրավիրված եմ այնտեղ որպես դիետոլոգ: Պարզ է, որ սա կարող է դժգոհություն առաջացնել հայտնի և մասնագիտական լուրջ փորձ ունեցող դիետոլոգների մոտ. մի 24-ամյա աղջիկ եկել է Մոսկվայից և կարճ ժամանակում նման արդյունք է գրանցում: Եթե անկեղծ, ես ինքս շատ զարմացած եմ իմ արդյունքներից, բայց Աստված տեսել է իմ համառ աշխատանքը, ուժը, եռանդը, սերը, որ ես դրել եմ այս ամենի մեջ, և ինձ օգնել է: Նրանք, ովքեր աշխատում են իրենց մարմնի վրա, գիտեն ինչ բարդ աշխատանք է դա, բայց մի՞թե ավելի լավ չէ սեփական մարմինը կատարելագործել, քան ուրիշներին պախարակել: Կարելի է պարզապես ոգևորվել և քարկոծելու փոխարեն ուրախանալ մարդու հաջողություններով: Եղեք գեղեցիկ և առողջ: Գեղեցկությունը նախևառաջ առողջություն է:

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով