ԻՊ-ից ազատագրված Մոսուլում ենթակառուցվածքների վերակագնումը 1 մլրդ դոլար կարժենա. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Մոսուլ քաղաքի հիմնական ենթակառուցվածքների վերականգնման արժեքը կգերազանցի 1 մլրդ դոլարը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, նման գնահատական է ներկայացրել Իրաքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության համակարգող Լիզա Գրանդեն: Նրա խոսքով` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գործողություններից քաղաքին հասցված վնասն սպասվածից ավելի լուրջ է եղել, իսկ արևմտյան հատվածին հասցված վնասն առավել մեծ ծավալների է, քան արևելյան շրջանում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը կարծում է, որ արևելյան Մոսուլում իրավիճակի կայունացումը կարող է երկու ամիս տևել, իսկ արևմտյան մասում դա կարող է մեկ տարուց ավելի ժամանակ պահանջել:
Հիշեցնենք, որ Իրաքի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր ԻՊ-ից Մոսուլի ամբողջական ազատագրման մասին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



