Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան կոչ են արել պահպանել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, Իրանն ու Թուրքիան հաստատել են Սիրիայում բռության մակարդակի նվազման հարցում իրենց վճռականությունը, կոչ են արել խստորեն հետեւել կրակի դադարեցման ռեժիմին ու ողջունում են համապատասխան աշխատախմբի ստեղծումը, ասվում է Աստանայի բանակցություններին մասնակցող երաշխավոր երկրների հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունները ողջունում են Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազումը՝ Սիրիայում դեէսկալացիայի գոտիների ստեղծման մասին հռկակագրի ստորագրման արդյունքներով ու համառորեն կոչ են անում կողմերին պահպանել կրակի դադարեցման ռեժիմն ու ողջունում են դեէսկալացիայի հարցով համատեղ աշխատախմբի ստեղծումը՝ հռչակագրի դրույթներին համապատասխան»,- ասվում էհայտարարության մեջ, որը լիագումար նիստի ժամանակ կարդացել է Ղազախստանի ԱԳ նախարարը։



