ԵՄ-ում սեփական դատախազություն կհայտնվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ում կհայտնվի սեփական դատախազություն։ Համապատասխան որոշումը Ստրասբուրգում հուլիսի 5-ին ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Ենթադրվում է, որ նոր կառույցը որի աշխատանքին մասնակցելու են ԵՄ 20 անդամ երկրներ, կսկսի աշխատանքը 2020-ին, հայտնում է DW-ը։
Այդ կառույցի խնդիրներից է լինելու ֆինանսական ոլորտում բազմամիլիարդանոց վերսահմանային խաբեությունների, մասնավորապես կոռուպցիայի, գումարների լվացման դեմ պայքարը։ ԵՀ տվյալներով, միայն ԱԱՀ-ի հետ կապված վերսահմանային խաբեությունից ԵՄ տնտեսությունը 50 մլրդ եվրոյի կորուստ է կրում։
Ֆինանսական հանցագործությունների հետաքննությունը ու դատավճիռների կայացումը ավանդաբար դատախազության ազգային կառույցների պարտականություններից են համարվում։ Համաեվրոպական դատախազության ստեղծման մասին բանավեճերը երկար տարիներ են ընթացել, քանի որ ԵՄ բոլոր 28 երկրները համաձայն են եղել արդարադատության ազգային մարմինների լիազորությունները փոխանցել ԵՄ կառույցին։



