Սահմանադրության օրվան նվիրված քայլերթը մեկնարկել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական քայլերթը, որն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Աբովյան-Թումանյան փողոցներով ավարտվելու է Երեւանի Ազատության հրապարակում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քայլերթից առաջ Ազատության հրապարակում տեղի են ունեցել պատվո պահակային խմբերի, թմբկահարների եւ փողային նվագախմբերի ցուցադրական ելույթներ։Մասնակիցները պարզած տանում են Արցախի եւ Հայաստանի ավելի քան 100 մետր երկարությամբ դրոշները։ Քայլերթին մասնակցում են նաեւ «Երեւանյան թմբուկները»:
Այսօր նաեւ պետք է օդ բարձրացվեր եռագույնով օդապարիկ, որը, սակայն, այդպես էլ օդ չելավ։ Միջոցառման կազմակերպիչներից Պավել Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, թե օդապարիկը օդ չի բարձրացվել եղանակային վատ պայմանների պատճառով։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



