Նևադայում մարիխուանայի վաճառքի օրինականացման պահից հարյուրավոր մարդիկ հերթեր են կանգնել խանութների մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարյուրավոր ամերիկացիներ սկսել են ժամերով հերթ կանգնել մարիխուանա ձեռք բերելու համար հենց այն պահից, երբ Նևադա նահանգում օրինականացվեց մարիխուանայի վաճառքը ժամանցային օգտագործման նպատակով:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, Նևադան դարձել է ԱՄՆ-ի 5-րդ նահանգը, որտեղ մարիխուանա վաճառող խանութներ են բացվել: Տեղացիներին միացել են նաև զբոսաշրջիկները` տոնելու այդ իրադարձությունը:
Վետերան-սպառողներ, առաջին անգամ գնողներ և բազմաթիվ սիրողական մոտեցում ունեցող մարդիկ հավաքվել են խանութների առաջ` չնայած լոսանջելեսյան բարձր ջերմաստիճանային պայմաններին:
Ինչպես հաղորդվում է, ամերիկացի զույգն անգամ որոշել է ամուսնանալ մարիխուանայի հսկայական ջերմոցում` հավերժացնելու համար այս օրը:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



