Ժոան Կապդևիլյայի համար «Ալաշկերտի» հետ խաղը վերջինն էր կարիերայում
ՍՊՈՐՏ«Սանտա Կոլոմայի» իսպանացի պաշտպան Ժոան Կապդևիլյան կարիերան ավարտելու որոշում է կայացրել,- հայտնում է «L'Equipe»-ը:
39-ամյա փորձառու ֆուտբոլիստը 2015-ին ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան, սակայն նախորդ տարի վերսկսեց այն՝ հանդես գալով անդորրական թիմում:
Այսպիսով, իսպանական ֆուտբոլի դեմքերից մեկը կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց «Ալաշկերտի» հետ: Հիշեցնենք, երեկ Հայաստանի չեմպիոնը 1:1 հաշվով ավարտեց ՉԼ-ի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը:
Կապդևիլյան Իսպանիայի հավաքականում դարձել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Էսպանյոլում», «Աթլետիկոյում», «Դեպորտիվոյում», «Վիլյառեալում»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



