Ինչպես մաքրել արծաթե թևնոցը
ԼԱՅՖԱրծաթե թևնոցների յուրահատկություններից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում դրանք մգանում և կորցնում են իրենց գրավիչ փայլը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օդի շփման ու փոխազդեցության հետևանքով այս թանկարժեք նյութն օքսիդանում է, և նրա մակերեսին արծաթի օքսիդ է առաջանում, հետևաբար, ի հայտ է գալիս այդ մուգ գունավորումը։ Սակայն արծաթի փայլը շատ հեշտությամբ կարելի է վերականգնել՝ հետևելով մեր խորհուրդներին։
Իհարկե, արծաթե թևնոցները կարելի է մաքրել սոդայով և անուշադրի սպիրտով, բայց մենք առաջարկում ենք ավելի հեշտ ու պարզ մեթոդ։
Ձեզ անհրաժեշտ է ընդամենը փայլաթիթեղի երկու կտոր, եռացրած ջուր և կերակրի սոդա։
Ինչպես մաքրել. փայլաթիթեղը բաժանում եք մեծ կամ փոքր հատվածների, ալյումինե փայլաթիթեղը դնում ապակե տարայի մեջ։ Այնուհետև լցնում եք երկու ճաշի գդալ կերկարի սոդան, արծաթե թևոցը դնում ապակե տարայի մեջ և ավելացնում եռացրած ջուրը։ Ընդամենը մի քանի վայրկյան անց կտեսնեք, թե ինչպես է փոխվում և պայծառանում թևնոցի գույնը։ Այս ամենից հետո մնում է միայն լվանալ և չորացնել այն։ Հավատացեք, այս գործընթացից հետո թևնոցը երկար ժամանակ չի գունափոխվի։
Ի դեպ, մելքիորե սպասքը նույնպես կարող եք այս ձևով լվանալ և մաքրել։



