Մարա Բաղդասարյանը երշիկ է վաճառելու, որպեսզի տուգանքները վճարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվտոարշավորդ Մարա Բաղդասարյանը երշիկ է վաճառելու «Նուչար» ընկերությունում, որի սեփականատերը նրա հայրն է։ Աղջիկը ստանալու է 50 հազար ռուբլի աշխատավարձ։ Այդ գումարի 15 տոկոսը կհատկացվի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար բազմաթիվ տուգանքների վճարմանը։
2016-ի դետեմբերին ժամկետնանց տուգանքների մասին 72 վարչական գործերի քննման արդյունքներով Մարա Բաղդասարյանը դատապարտվել էր 24 օրվա կալանքի, 183 հազար ռուբլի տուգանքի ու 595 ժամ հարկադիր աշխատանքների՝ որպես հավաքարար։ Փաստաբանների միջնորդությամբ այդ պատիժը փոխարինվել էր թղթաբանական աշխատանքով՝ այն պատճառաբաությամբ, որ Բաղդասարյանը վատառողջ է։ Բայց շուտով պարզվել էր, որ Բաղդասարյանի բժշկական տեղեկանքը կեղծ էր։
Արդյունքում մարտի 10-ին դատարանը փաստաթղթերի կեղծման համար աղջկան դատապարել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների՝ աշխատավարձից 15 տոկոսի չափով գանձումով։



