Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներգրավվում են պաշտպաններ.չորս ընդմիջումից հետո Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստն ընդմիջվեց չորրորդ անգամ: 

Երրորդ ընդմիջումից հետո  դատարանում մեկնարկեց պաշտպանների ներգրավման գործողությունը, ինչի համար ըստ հերթականության դատական նիստերի դահլիճ բերվեցին և այնուհետև հեռացվեցին ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու Ներսես Պողոսյանը:

Ամբաստանյալ Հրայր Թոփչյանի պաշտպան ներգրավվեց Գեորգի Մելիքյանը, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իր շահերը պիտի պաշտպանեն Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը:

Դատավորը հայտնեց, որ Տիգրան Հայրապետյանը 3 դատական նիստից բացակայել է և հայտնեց, որ դատարանն առաջարկում է կամ այլ պաշտպան, իսկ եթե հրաժարվի, դատարանն իր նախաձեռնությամբ կնշանակի պաշտպան: Սեֆիլյանը հրաժարվեց:

Նիստերի դահլիճ հրավիրված Գևորգ Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանությունն իրականացնելու է փաստաբան Տիգրան Եգորյանը: Նույնը վերաբերում էր Տիգրան Եգորյանին: Նա, ըստ դատարանի՝  ևս 4-րդ դատական նիստն է բացակայում է:

Դատարանի դահլիճ բերված Ներսես Պողոսյանն էլ հայտնեց, որ իր շահերը պաշտպանելու են Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը:

Դատարանը պարզաբանեց, որ Արայիկ Պապիկյանն արդեն չորրորդ նիստն է՝ բացակայում է։ «Արայիկ Պապիկյանը չորրորդ նիստն է, ինչ բացակայում է, իսկ որպեսզի Ձեր շահերի պաշտպան ներգրավվի Նինա Կարապետյանցը, նիստն ընդմիջվում է 1 ժամով՝ նրա ներկայությունն ապահովելու համար»,-ասաց նիստը նախագահող դատավոր Տաթև Գրիգորյանն ու հեռացավ:

Մեկ ժամ ընդմիջումից հետո Տաթև Գրիգորյանը վերսկսեց նիստը և հայտնեց, որ փաստաբանների հետ կապ հաստատել չի հաջողվել.«Նինա Կարապետյանցն անհասանելի է, իսկ Արա Զաքարյանն ընդհանրապես չի պատասխանում հեռախոսազանգերին: Դատական նիստն ընդմիջվում է 1,5 ժամով, որպեսզի փորձի ապահովել փաստաբանների ներկայությունը»:

Ընդմիջումից հետո դատարան էր ներկայացել Արա Զաքարյանը: Նախագահող դատավորը հայտնեց, որ Արա Զաքարյանը ներգրավվում է որպես Սեֆիլյանի պաշտպան:

Ինչ վերաբերում է Նինա Կարապետյանցին, դատարանը հայտնեց, որ նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 21-ին:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սեֆիլյանի պաշտպանությունն իրականացնելու են ինքն ու Տիգրան Հայրապետյանը:

«Նախ դատավորը չպիտի որոշի, թե իրեն ինչպես պահի փաստաբանը: Մեզ համար առաջնայինը մեր պաշտպանյալի կարծիքն է: Երբ սանկցիա կիրառվեց Սեֆիլյանի նկատմամբ, և նա հեռացվեց նիստերի դահլիճից, վերջինս ասաց, որ Տիգրան Հայրապետյանը ևս լքի նիստերի դահլիճը: Դա նշանակում է, որ Տիգրան Հայրապետյանի՝ նիստերին չմասնակցելը միանշանակ իրավաչափ է, և դատարանը չի որոշելու, թե ով ում պաշտպանությունն է իրականացնելու»:

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում