Lydian International-ը Ամուլսարում շինարարական աշխատանքները շարունակելու համար 25 միլիոն դոլար վարկ կստանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLydian International ընկերությունը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները շարունակելու համար Orion and Resource Capital հիմնադրամից 25 միլիոն դոլար վարկ կստանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է proactiveinvestors.com-ը:
Առաջին ֆինանսավորումն ընկերությունը կստանա անմիջապես, իսկ երկրորդը՝ ևս 25 միլիոն դոլարի չափով, այս տարվա օգոստոսին:
Lydian International-ը պլանավորում է Ամուլսարում ոսկու առաջին արտադրությունը սկսել 2018թ. կեսերին: «Մենք շատ գոհ ենք, որ այս ֆինանսավորումը ստանում ենք շինարարության թեժ պահին»,- ասել է Lydian International ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Ստեվենսոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



