Ռուսական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի 32 դիրքեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական օդային ուժերը նախորդ օրվա ընթացքում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին 33 օդային հարված են իրականացրել: Վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` ավելացնելով, որ «Իսլամական պետության» 32 դիրքեր հայտնվել են ռուսական օդուժի թիրախում:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ռմբակոծվել են Իդլիբում, Համայում, Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում ահաբեկիչների դիրքերը:
Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



