Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զարգացող հասարակություններում կարեւոր է, որ իշխանությունը փոխվի. քաղաքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած իշխանություն, եթե երկար է մնում, հաջողություն գրանցելու քիչ հնարավորություն ունի, որովհետեւ զարգացող հասարակություններում կարեւոր է, որ իշխանությունը փոխվի։

Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

«Նույնիսկ էրդողանը, Պուտինը կառավարության առաջին փուլում հաջողություն են գրանցել, բայց երկար մնալով՝ կանգնել են խնդրի առաջ»,– ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ այս խնդրի լուծումից հետո կլուծվեն այլ կարեւոր հարցեր։ 

Անդրադառնալով ներկայիս եւ նոր Սահմանադրություններին՝ բանախոսը շեշտեց. «Դեռ չի վերացել հասարակության այն մտավախությունը, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխեց իր իշխանությունը վերարտադրելու նպատակով։ Նախորդով այն սահմանափակվում էր, սա նորից առաջադրվելու միակ տարբերակն էր»։

Նրա խոսքով՝ ազատ ընտրությունների չգոյությունը բերում է իշխանության մոնոպոլիզացիայի, որով իշխանությունն իրեն է ենթարկում օրենսդիր, դատական իշխանությունը։  Դրա հետ սերտորեն կապված է տնտեսական զարգացումը։ «Սամվել Ալեքսանյանը ներդրումներ է կատարում ընտրություններում, որ կարողանա մոնոպոլիա ունենալ շաքարի ներմուծման մեջ։ Երբ Հանրապետականը հաղթում է, նրան պարգեւում է այդ մոնոպոլիան՝ 99 տոկոս շաքարի ներմուծումը, այսինքն՝ Հայաստանում մոնոպոլիան պայմանավորված է կեղծ ընտրություններով։ Հակառակ դեպքում տնտեսական մրցակցությունը կուժեղանա, եւ Սամվել Ալեքսանյանը ոչ թե ընտրություններում ներդրում կանի, այլ նորարարական տեխնոլոգիաներում, որ իր շաքարավազն ավելի էժան լինի»,– ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ ընտրական համակարգի կայացումը ժողովրդավարության հիմքն է։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ–ի նախագահ Արտակ Կիրակոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում բոլոր կառավարությունները ժողովրդին դիտել են ոչ թե տնտեսությունը զարգացնող մեխանիզմ, այլ տնտեսության բեռ, ինչը չի կարող տնտեսական զարգացում ապահովել։ «Վարչապետն ուզում է օլիգարխիկ ակումբ սարքել, որոնք ներդրումներ կանեն, դրա հաշվին երկիրը կզարգացնենք, բայց ժողովուրդը դրանում ակտիվ դեր չունի, նա սպառող է։ Իշխանությունը դրա գիտակցումը չունի, որ ժողովրդին դարձնի սուբյեկտ, որը կզարգացնի երկիրը։ Դրանից բխում է Սահմանադրության դիսկուրսը, թե նա ի՞նչ խնդիր է լուծում»,–ասաց Կիրակոսյանը։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ