Առաջին ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից ջրի բաց թողման օրինագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովն այսօրվա արտահերթում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը:
Այս մասին հայտնում է Past.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարման կարգով հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, որովհետև օրենքը հակասում է Սահմանադրությանը: Զեյնալյանը կոչ արեց, որ պատգամավորներն աջակցեն, որպեսզի հնարավորորություն ունենան դիմելու Սահմանադրական դատարան և այս նախագիծը ճանաչեն հակասահմանադրական:
Նա դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին՝ հորդորելով չքվեարկել՝ շահերի բախման պատճառով: Ի վերջո 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



