Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ կինը աշխարհի ամենաշքեղն է, այս մեկ բառով կարելի է տալ ողջ նկարագիրը…

ԼԱՅՖ

Շատերը հիշում են նրան, շատերը` դեռ նոր հիանում: Երիտասարդ, տաղանդավոր, տպավորիչ՝ իր գրագետ խոսքով, խարիզմատիկ արտաքինով և ազդեցիկ ձայնով:  Citylife.am-ի հյուրն է լրագրող, հաղորդավար Դավիթ Գրիգորյանը:

Citylife.am –Դավի՛թ, մտովի վերադառնանք մանկությունինչպիսի՞ն եք հիշում ձեզ, և ի՞նչեն պատմում ծնողները մանուկ Դավիթի մասին:

Դավիթ –Եղել եմ հանգիստ, հանդարտ երեխա, չարաճճի չեմ եղել: Միշտ ինձ համար զբաղմունք գտել եմ: Մեքենաներ շատ եմ սիրել, ունեցել եմ տարբեր մակնիշների, տարեթվերի մեքենաների հավաքածու: Դա մեծանալու և իրականն ունենալու ցանկությունն էր:

Citylife.am -Առաջին մասնագիտությամբ երաժիշտ եք, որից հետո մուտք եք գործում արվեստի աշխարհ, այնուհետև լրագրություն, հաղորդավարություն, որից հետո աշխատում եք ոստիկանական համակարգում: Ինչպե՞ս եղավ իրարից տարբեր մի մասնագիտությունից դեպի մյուսն անցումը:

Դավիթ –Կարծում եմ, որ այդ բոլոր մասնագիտությունները ինչ-որ կերպ միմյանց փոխկապակցված են: Դրանք առնչվում են մեդիային, մշակույթին, արվեստին: Բացի այդ ես տարբեր մասնագիտություններ բացահայտելու հիվանդություն ունեմ: Եվ եթե նույնիսկ երկու տարվա ընթացքում մի նոր բան չեմ փնտրում, ինձ զարգացող և բավարարված չեմ զգում: Նոր մասնագիտություններ ձեռք բերելն ինձ համար ինքնակատարելագործման լավագույն միջոց է:

 

Դավիթ ԳրիգորյանCitylife.am -Ո՞ր մասնագիտությունն է ավելի հոգեհարազատ:

Դավիթ –Դժվար է պատասխանել, որովհետև այնտեղ, որտեղ կա ստեղծագործելու հնարավորություն, ինձ համար հարազատ է: Հոգեհարազատ է լրագրությունը, քանի որ դրանով զբաղվել եմ ավելի քան 10 տարի: Շատ եմ սիրում տեսախցիկը, տեսախցիկի առաջ ինձ բավականին ազատ եմ զգում, ընկերություն եմ անում տեսախցիկի հետ: Սակայն դժվար է առանձնացնել այս մասնագիտություններից որևէ մեկը:

Citylife.am -Այժմ նկարահանվում եք սերիալում, մինչ այս ապրել եք Գերմանիայում, վերադարձել եք սերիալում նկարահանվելու համար: Նախկինում չկայի՞ն առաջարկներ: 

Դավիթ –Առաջարկներ կային, պարզապես ես զբաղված էի հեռուստաարտադրությամբ և ուզում էի ծավալվել այնտեղ, չէի էլ մտածում դերասանական ասպարեզում ուժերս փորձելու մասին: Սակայն ընկերներիցս մեկից ստացա առաջարկ, ծնվեց իդեա, և որոշեցի փորձել, քանի որ եթե կա առաջարկ, նշանակում է՝ պահանջարկ ևս կա:

Citylife.am -Բավականին ռոմանտիկ եք. դա կարելի է հասկանալ անգամ հետևելով ձեր Ֆեյսբուքյան էջին, դժվար չէ՞ լինելով այդպիսին` մարմնավորել ավելի կոպիտ, կյանքի հանդեպ չարացած Աբելին:

Դավիթ –Դժվար է, բայց կարծում եմ դերասանի ամենալուրջ և կարևոր ունակություններց մեկը դերը վերապրելն է:  Դա սցենարային խնդիր է, սցենարը երբեմն դառնում է հակասական, և չես հասկանում` ինչպիսին ես դու: Ես փորձում եմ կերպարի մեջ ներդնել մի տղայի արդարացված կոպտությունը, ով կյանքից բազում հարվածներ է ստացել:

Citylife.am -Սա դերասանական ասպարեզում ձեր առաջին փորձն է, ինչպե՞ս եք գնահատում ձեր խաղը, գո՞հ եք ինքներդ ձեզնից:

Դավիթ Գրիգորյան

Դավիթ –Ես երբեք ինքս ինձնից գոհ չեմ և չեմ էլ լինելու, եթե վայրկյան անգամ գոհ եղա ինքս ինձնից, ես կկանգնեմ: Իմ խաղի մեջ թերի եմ համարում համոզելը, դերասանական վարպետությունը, գուցե ծայրահեղ է հնչում, բայց ամեն դեպքում, երբ որևէ բանից գոհ ես լինում և համարում ես, որ այն արդեն քոնն է, կորցնում ես: Մարդը միշտ աշխատելու և առաջ գնալու տեղ ունի:

Citylife.am -Ընդունու՞մ եք քննադատություններ, ո՞վ է ձեր առաջին քննադատը:

Դավիթ –Եթե առողջ և մասնագիտական քննադատություն է, միանշանակ ընդունում եմ, իսկ խոհանոցային մակարդակի քննադատություններին լուրջ չեմ վերաբերում: Առաջին քննադատը մայրս է, արդեն նաև կինս:

Citylife.am -Դավի՛թ, բավականին ակտիվ եք սոցիալական կայքերում, ի տարբերություն շատ հայտնիների` գաղտնի չեք պահում ձեր անձնական կյանքը, մտավախություն չկա՞ չափից շատ հասանելի դառնալ հանրությանը:

Դավիթ –Ես ինձ չեմ համարում արտասովոր կերպար և ծայրահեղ քայլերի չեմ դիմում շատ քննարկվող լինելու համար: Եթե նույնիսկ անձնական կյանքս որոշակիորեն հայտնվում է համացանցում, դա լինում է հավասարակշռված, թույլատրելի և անգամ օրինակելի:

Citylife.am -Դավիթ նաև ստեղծագործում եք, ունեք մի ստաղծագործություն` “Մատնահետք”-ը, որտեղ քննադատում եք երիտասարդ սերնդին, մի՞թե սերունդն այդքան վատն է, թե՞ դուք եք պահպանողական:

Դավիթ –Դա գրել եմ Գերմանիայում գտնվելիս, զուտ համեմատում էի մերոնց ու եվրոպացիներին, ովքեր կենցաղից ուղղակիորեն դուրս են եկել: Պահպանողական լինելը արդեն դարձել է ձևական` սկսած երիտասարդ զույգերի գաղտնի հանդիպումներից մինչև հասուն մարդկանց անիմաստ և աննպատակ չանկեղծանալը, խնդիրներ ստեղծելը: Մենք խնդիրներ սիրում ենք, դա մեր ազգի գենետիկական կոդում է գրված: Ստեղծագործությունը հավանաբար գրել եմ ինչ-որ լուրջ բանից ազդված, բայց վստահ եմ, որ մեր մեջ կան այնպիսի փայլուն ուղեղներ, որոնք, լինելով փոքրաքանակ, կարող են մեծամասնությանը տանել իրենց հետևից:

Citylife.am -Մեկ այլ ստեղծագործության մեջ նկարագրում եք ձեր հույզերն ու մտքերը մինչ Գերմանիա մեկնելը, նշում եք, որ հայրենիքից հեռանալը ձեզ համար երազանք էր, մի՞թե այդքան հիասթափեցրել է այն ձեզ:

Դավիթ –Ելնելով զուտ մարդկային մտածելակերպից` կան բաներ, որոնք հիասթափեցնում են: Մարդկանց վերաբերմուբքը միմյանց նկատմամբ երբեմն անտանելի է, բոլորը մտածում են միայն իրենց մասին:Եվ երբ գալիս է պահը, որ ավագ ու փորձառու սերունդը պետք է ձեռք մեկնի երիտասարդին և բարձրացնի վերև, բոլոր ճանապարհները փակվում են, և երիտասարդը մնում է ներքևում: Արժանի ուղեղները, որոնք կարող են զարգացնել երկիրը, զոհ են գնում սովետական մտածելակերպ ունեցող մարդկանց: Այդ պահին հիասթափված էի, հիմա այդ խնդիրը չկա: Ստեղծագործ մարդու էմոցիոնալ դաշտը հեղհեղուկ է. տվյալ պահին կարող ես լինել հիասթափված, հաջորդ պահին` չափազանց հիացած:

Citylife.am -Այժմ կա՞ ցանկություն երկրից հեռանալու:

Դավիթ –Այժմ ցանկություն չունեմ, որովհետև արդեն ունեմ ընտանիք, փորձում եմ որևէ կերպ օգտակար լինել երկրիս, ընտանիքիս, ընկերներիս, մշակույթին, այսինքն` պոտենցիալս սպառել իմ երկրում: Երբ հասկանամ, որ դա անհնար է, և ոչինչ այլևս չի կարող փոխվել, գուցե մտածեմ երկրից գնալու մասին: Այս պահին նման մտքեր չկան:

Citylife.am -Դավիթ, նկարագրեք հայ կնոջը:

Դավիթ –Հայ կինը աշխարհի ամենաշքեղն է, այս մեկ բառով կարելի  է տալ ողջ նկարագիրը:

Citylife.am -Բավականին երիտասարդ եք, բայց գրեթե ամեն ինչի հասել եք, որն է հաջողության հասնելու ձեր բանաձևը:

Դավիթ –Մնալ լավ մարդ, որովհետև նույնիսկ ամենավատ մարդը, հանդիպելով լավ մարդու, լուսավորվում է: Ուղղակի պետք է դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն:

Citylife.am -Այդքան լավ ու անկեղծ մարդ լինելը այս ասպարեզում չի՞ խանգարում:

Դավիթ –Ասպարեզների տարբերությունը ինձ համար նշանակություն չունի: Եթե նույնիսկ լինեի կոշկակար, մնալու էի լավ մարդ: Գուցե երբեմն այս ասպարեզում լկտիություն ու լպիրշություն է պետք, բայց նման մարդկանց օրգանիզմս տանել չի կարողանում:

Citylife.am -Որո՞նք են Ձեր առաջիկա պլանները:

Դավիթ – Ստեղծագործել, խաղալ, ճանապարհորդել, անել այն ամենն, ինչն ինձ կզարգացնի:

Citylife.am –Շնորհակալ եմ անչափ անկեղծ ու ջերմ զրույցի համար: Թող երջանկությունն ու հաջողությունը միշտ ձեզ ուղեկից լինեն:

Փրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին