Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավագ քննիչը նախկին դատապարտյալի օգնությամբ կեղծ արձանագրություն է կազմել, տուժողի 1600 դոլարից 700 -ն էլ վերադարձրել է 2 ամիս անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման և փաստաթղթեր հափշտակելու քրեական գործերի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Գործն ուղարկել է Չարենցավանի դատարան և մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին:

Դատական տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ Վարուժան Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 24-ն աշխատելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում որպես ավագ քննիչ, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով իր վարույթում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված   քրեական գործի նախաքննության ընթացքում նույն գործին առնչվող Արմեն Միրզոյանի օժանդակությամբ կազմել և քրեական գործին կցելու եղանակով շրջանառության մեջ է դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և կատարել կեղծ գրառումներ:

Վարուժան Ալեքսանյանի 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ իրեղեն ապացույց են ճանաչվել գործով տուժող Իրա Խուդիյանի անձնական իրերը, այդ թվում 1600 ԱՄՆ դոլարը: Նշված գումարից 700 ԱՄՆ դոլարը Իրա Խուդիյանին այդ պահին չվերադարձնելու շահադիտական նպատակով, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված մյուս իրերն արագ վերադարձնելու տուժողի խնդրանքը չմերժելու և իր հետ քրեական գործի քննության ընթացքում մտերմացած, հետագայում որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Միրզոյանի հետ հարաբերությունները չվատթարացնելու անձնական այլ դրդումներով, Վարուժան Ալեքսանյանն Արմեն Միրզոյանի ներկայությամբ և օժանդակությամբ կազմել է «իրեղեն ապացույցն ի պահ հանձնելու մասին» կեղծ բովանդակությամբ արձանագրություն:

Կեղծ տեղեկություններ մտցնելուց բացի, Վարուժան Ալեքսանյանը դրանում կատարել է նաև ակնհայտ կեղծ գրառում իրեղեն ապացույց ճանաչված 1600 ԱՄՆ դոլարն, իբրև, ամբողջությամբ այդ պահին Իրա Խուդիյանին ի պահ հանձնելու վերադարձնելու վերաբերյալ, այնինչ իրականում այդ գումարից Իրա Խուդիյանին այդ պահին վերադարձրել է միայն 900 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 700 ԱՄՆ դոլարը վերադարձրել է արձանագրությունը կազմելուց միայն երկու ամիս անց:

Վարուժան Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 133-րդ հոդվածի 1-ի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Արմեն Միրզոյանը նախկինում դատապարտված է:

 

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ