Toyota-ն ծրագրում Է 30 հազար «ջրածնային ավտոմեքենա» վաճառել մինչեւ 2020 թվականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆToyota motor ճապոնական ավտոարտադրողը պլանավորում Է մինչեւ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիադան ամբողջ աշխարհում տարեկան վաճառել շուրջ 30 հազար ավտոմեքենա՝ ջրածնային վառելիքային բաղադրատարրերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Նրա տվյալներով՝ բուն Ճապոնիայում նախատեսվում Է վաճառել ավելի քան 10 հազար նման ավտոմոբիլ, որոնք վնասակար արտանետումներ չունեն:
Toyota-ի մոդելային շարքում արդեն կա Mirai ավտոմեքենան, որն աշխատում Է ջրածնային վառելիքային բաղադրատարրերով: Այն մոտավորապես 60 հազար դոլար գնով արդեն վաճառվում Է, մասնավորապես, ԱՄՆ-ում: 2017 թվականին ծրագրվում Է ամերիկացիներին վաճառել Էկոլոգիապես գերմաքուր 3 հազար ավտոմեքենա:
«Ջրածնային ավտոմոբիլի» մշակման համար Toyota-ն ծախսել Է ավելի քան երկու տասնյամյակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



