Ամառվա շոգին ո՞նց դիմանանք, առանց զգուշացնելու կտրել են. Էջմածնի բնակիչները 2 օր է՝ ջուր չունեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մեխակ Մեխակյան փողոցում հուլիսի 3-ին առավոտից ջուրն անջատել են:
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներն ահազանգեցին, որ մի ամբողջ փողոցի բնակչություն երեկվանից չգիտի ինչ անել:
«Զանգել ենք, հարցնում ենք, թե ինչու 2 օր է՝ ջուր չունենք, պատասխանում են, թե որեւէ խնդիր չկա: Ամառվա էս շոգին ո՞նց առանց ջուր դիմանանք, Էջմիածնում +40 աստիճան է, մեզ էլ չեն նախապես զգուշացրել, որ գոնե ջուր հավաքեինք»,- բողոքեցին բնակիչները:
Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս գյուղերի ջրամատակարարումը: Էջմիածնի ջրամատակարարումը դադարեցնելու մասին ոչ մի հաղորդագրություն, սակայն, չկա:



