Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՀԿ-ն աջակցում է առողջության առաջնային օղակի զարգացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, սատարելով Հայաստանի առողջապահության ոլորտում  իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, փորձագետների խումբ է ուղարկել` տեղում դրանց  ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու, միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ առաքելության նպատակն է օժանդակել հատկապես առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի գնահատման համակարգերի ներդրմանը, ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը։

Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևին և  առաքելության ներկայացուցիչներին ծանոթացրել է  Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփուխումների հիմնական ուղղություններին։

Անդրադառնալով ոլորտում ֆինանսական բարեփոխումներին, բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի, ինչպես  նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքներին` նախարարը նշել է, որ ոլորտի բազմաբնույթ և հավակնոտ ծրագիրը, որպես ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի բաղադրիչ, վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից։ 

Լևոն Ալթունյանը կարևորել է առողջության առաջնային օղակի ուժեղացումը և բնակչության շրջանում այդ համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը` ընդգծելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզային հիվանդանոցներում թերապևտիկ բուժում ստացածների 40-50 տոկոսը կարող էր բուժվել առաջնային օղակում։

Առաքելության թիմի ղեկավար, Շվեդիայի առողջապահության նախարարության ավագ խորհրդական Գորոն Կարսոնի, Համաշխարհային բանկի և ԱՀԿ-ի խորհրդատու, Խորվաթիայի առողջապահական հիմնադրամի նախկին տնօրեն Տատյանա Տրպուպեչի, Ռուսաստանի Դաշնության առողջապահության կազմակերպման և տեղեկատվայնացման պետական գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Աննա Կորոտկովայի հետ քննարկվել են ԱԱՊ  օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող բամաթիվ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսավորման կատարելագործմանը, քաղաքային վայրերում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը, կլինիկական ուղեցույցների ներդրմանը, մասնագետների ծանրաբեռնվածության նորմատիվներին վերաբերող և այլ հարցերին։

Միջազգային փորձագետները ներկայացրել են աշխարհում և իրենց երկրներում համանման ծրագրերի իրականացման արդյունքները` պատրաստակամություն հայտնելով առավել ընդարձակ տեղեկատվություն տրամադրել։

Տատյանա Տրպուպեչը մասնավորապես ներկայացրել է, որ Խորվաթիայում ԱԱՊ–ի ամրապնդման նպատակով 2013 թվականին ներդրված վճարման խառը համակարգը(պերկապիտա` գումարած բոնուսներ) տվել է սպասված արդյունքները։ Առաջնային օղակում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջության պահպանմանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։ «Լավ կայացած առողջապահական համակարգերն ուժեղ առաջնային օղակ են ունենում»,-ասել է ԱՀԿ-ի փորձագետը` նշելով, որ 6 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում  պատրաստվում են գործող հիվանդանոցների թիվը կիսով չափ կրճատել` հասցնելով 30-ի։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, աշխատանքային թիմի անդամները։ 

Այնուհետև ԱՀԿ առաքելության խմբի անդամներն օրակարգային հարցերը քննարկել են աշխատանքային խմբերի ղեկավարների հետ։  Փորձագետները Հայաստանում կշարունակեն աշխատել մինչև հուլիսի 7-ը։

Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին