Չինաստանի հարավում հեղեղումների հետևանքով մահացել է 33 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի հարավում սկսված հեղեղումները խլել են 33 մարդու կյանք, 15-ը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հորդառատ անձրևները Չինաստանի հարավային շրջաններում սկսվել են դեռ հանգստյան օրերից: Իշխանությունները տարհանել են տուժած շրջանների հարյուր հազարավոր բնակիչների: Երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվում է մինչև 2,65 մլրդ ԱՄՆ դոլար:
Տարերային աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 19 հազար տուն, վնասվել է շուրջ 189 հազար շինություն: Տուժել է ավելի քան 668,2 մլն հեկտար գյուղական մշակելի հողատարածք:
Օդերևութաբանների տվյալներով՝ անձրևները շարունակվելու են մինչև հուլիսի 10-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



