Փենսիլվանիայում տուն է պայթել, մեկ մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տուն է պայթել, ինչի հետեւանքով զոհվել է կոմունալ ծառայության մեկ աշխատակից։ Բացի դրանից միջադեպի հետեւանքով երեք աշխատակիցներ էլլ վիրավորում են ստացել, հայտնել է Americaru-ն։
UGI աշխատակիցները աշխատում էին այդ տանը գազի արտահոսքը վերացնելու համար։ Պայթյունը տեղի է ունեցել ցերեկը։ «Դա շատ ցավալի իրադարձություն էր բոլորի համար, հարեւանների, UGI-ի, շտապ օգնության ու բոլոր մեր կամավորների համար։ Դա պետք է լիներ երջանիկ տոնական հանգստյան օր»,- ասել է հրշեջ ծառայության աշխատակից Դուեյն Հագելհանսը։
Պայթյունից վիրավորված երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։ Ընկերությունը տարածել է հայտարարություն, որում իր ցավակցությունն է հայտնել զոհված 50-ամյա տղամարդու ընտանիքին։
Չորս այլ տներ վնասվել են ու պիտանի չեն բնակության համար։ Բնակիչները տարհանվել են, փողոցները փակվել, իսկ իշխանությունները շարունակում են գազի արտահոսքի հետաքննությունը։



