Թրամփ ու Էրդողան․ մեկ «պատերազմ» երկուսի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThe Washington Post պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության արտացոլանքն է գտել լրատվամիջոցների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմում։
Թրամփի ու Էրդողանի քաղաքականության միջեւ զուգահեռները ամերիկացիների համար նոր եւ անհարմար իրողություն են ։ Ավելի քան 100 լրագրողներ են բանտարկվել կամ ստիպված են եղել լքել Թուրքիան։ Պետական մարմինները փակել կամ պետությանն են փոխանցել տասնյակ լրատվամիջոցներ, գրում է պարբերականը։
Երկու նախագահներն էլ զերծ են մնում միմյանց հասցեին քննադատություններից։ Օրինակ Թուրքիայում պետհեղաշրջման անհաջող փորձից ու դրան հաջորդած զտումներից հետո Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն իրավունք չունի քննադատել նախագահ Էրդողանի գործողությունները։ Թրամփի երդմնակալությունից հետո Էրդողանը նոր նախագահի դեմ բողոքի ցույցերը անվանել էր «անհարգալից» ու աջակցել Թրամփին, երբ նա CNN-ին մեղադրել է «կեղծ նորություններ» տարածելու մեջ։



