Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սասնա ծռերից» 18-ի գործով 15 ամբաստանյալները 6 ժամով հեռացվեցին նիստերի դահլիճից. նիստը հետաձգվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

«Սասնա ծռերի» առաջին դատական նիստն ընթացավ բազմաթիվ ընդմիջումներով, պաշտպանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառմամբ:

Հերթական անգամ դատական նիստի վերսկսումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց երեք պաշտպանների նկատմամբ.

«Դատարանը որոշեց դատական սանկցիա կիրառել պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Արայիկ Պապիկյանի և Նինա Կարապետյանցի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատին նրանց պատասխանատվության ենթարկելու համար»:

Պաշտպան Գրիշա Բալասանյանը տեղից հարց ուղղեց դատավորին, թե նիստի սկզբին քանի հոգի էին մեղադրող դատախազները, հիմա քանիսն են: Դատավորը պատասխանեց, որ նիստի մեկնարկին եղել է չորս մեղադրող դատախազ, իսկ այժմ դատարանում երկուսն են:

«Այդ դեպքում ինչպե՞ս է, որ երբ դատախազները լքում են նիստերի դահլիճը, նրանց նկատմամբ դատական սանկցիա չի կիրառվում, իսկ երբ պաշտպաններն են գնում, նրանց նկատմամբ սանկցիա եք կիրառում: Մենք անհավասար պայմաններում ենք գտնվում»,-ասաց Բալասանյանը:

Բացի դրանից՝ պաշտպանները գրավոր միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի դատական նիստը հետաձգվի: Փաստաբան Հայարփի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քանի դեռ իրենց հնարավորություն չի տրվում բանավոր միջնորդությունը ներկայացնելու, այն ներկայացրել են գրավոր:

Նիստը հետաձգելու մասին միջնորդության հիմքում պաշտպանները նշել էին, որ ամբաստանյալներ կան, որոնց պաշտպանները ներկա չեն: Բացի դրանից՝ իրենք հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն չունեն:

Դատավորը միջնորդության վերաբերյալ ասաց, որ այս պահին նախապատրաստական փուլ է, և պաշտպանների ներկայության անհրաժեշտություն չկա. «Երբ պաշտպանները ներգրավվեն գործում, այդ դեպքում էլ նրանց բացակայությունը հաշվի կառնվի»:

Պաշտպանների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս են սանկցիա կիրառում այն պաշտպանի նկատմամբ, ով լքում է նիստերի դահլիճը, եթե գործում դեռևս ներգրավված չէ, Արտուշ Գաբրիելյանը պատասխանեց. «Դա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»:

Նախագահող դատավորը դատական սանկցիա կիրառեց «Սասնա ծռերից» 15 անդամի նկատմամբ: Բացառությամբ Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի և Արամ Մանուկյանի՝ մյուս ամբաստանյալները նիստերից դահլիճից հեռացվեցին վեց ժամով:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին:

 

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները