Հուլիսի 15-ին Էրդողանի կոչով ժողովուրդը կրկին դուրս գա երկրի փողոցներ՝ ինչպես մեկ տարի առաջ ռազմական հեղաշրջման փորձի գիշերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հուլիսի 15-ին նախագահի կոչով ժողովուրդը կրկին պետք է դուրս գա երկրի փողոցներ՝ Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանությանը նվիրված երթերին, ինչպես տեղի ունեցան մեկ տարի առաջ ռազմական հեղաշրջման փորձի գիշերը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Քալընը հայտնել է, որ նախագահ Էրդողանն անձամբ է մասնակցելու «ժողովրդավարության երթին»:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



