Վրաստանի նախագահը հրամայել է փրկարարական աշխատանքներին ներգրավել նաեւ բանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամայել է ջրհեղեղի հետեւանքները չեզոքացնելու աշխատանքներին ներգրավել նաեւ երկրի զինված ուժերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին։
«Վրաստանի նախագահը՝ որպես ԶՈւ գլխավոր հրամանատար, արտակարգ իրավիճակի արձագանքման նպատակով Վրաստանի զինված ուժերը ներգրավելու մասին հրաման է ստորագրել»,- ասել է Իմերաշվիլին։
Նրա խոսքով՝ օգտագործվելու են ուղղաթիռներ եւ ցամաքային զորքերի ինժեներական բրիգադը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ին ջրհեղեղ էր տեղի ունեցել, որի հետեւանքով ավերվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 15 զոհ, եւս 20 մարդ անհետ կորած է համարվում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



