Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 3-ին գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրելպետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ:

Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում հանրապետության իրավապահ համակարգի հենասյուներից մեկի՝ դատախազության դերակատարմանը, մինչ այժմ ունեցած ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, ինչպես նաև ներկաների ուշադրությունը հրավիրել դատախազության գործառույթների հետ անմիջականերոն կապված առանձին խնդրահարույց երևույթների վրա:

«Հարգելի՛ դատախազներ,

Շնորհավորում եմ ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ ձեր աշխատանքում լինեք հաջողակ և գնահատված: Շարունակե՛ք անձնվիրաբար ծառայել ձեր գործին: 

Ձեր գործունեությունն անչափ կարևոր է պետության և հասարակության համար: Այն նույնչափ պատասխանատու է, քանի որ ձեր որոշումները կարող են մարդու ճակատագիրը փոխել՝ բառիս ամենաուղղակի իմաստով: 

Շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքի անդամներին: Առանց ձեր ընտանիքների անդամների ամենօրյա աջակցության՝ ձեր հաջողությունները չեն լինի այնպիսին, ինչպիսին կարող են լինել նրանց օժանդակության պայմաններում:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովին հասցեագրած իմ ուղերձում ես առաջարկել էի բանաձև, որով պետք է առաջնորդվի բարեխիղճ կոչվելու հավակնող՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ իրավապահ համակարգը ներկայացնող պաշտոնյան: Նաև ներկայացրել էի իրավապահ համակարգի նոր ընկալման մասին իմ պատկերացումը:

Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի: Բովանդակային առումով ես դրանք հոմանիշներ եմ համարում: Եթե ուզում ենք մոտ ապագայում Հայաստանում թեթևացնել իրավունքները պաշտպանողի հոգսերը, ապա մեր ջանքերը պետք է ուղղենք մեկ նպատակի՝ իրավունքը պահպանողի գործունեության մեջ որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Դրա գրավականը ուժեղ և պատասխանատվությունից չխուսափող, իրավունքի գերակայության սկզբունքի ներքո աշխատող կուռ և գործակցող իրավապահ համակարգն է:

Այդ համակարգի հենասյուներից մեկը, անշուշտ, դատախազությունն է՝ պատմականորեն ինքնատիպ իր կարգավիճակով: Եվ այդ ինքնատիպությունը առավել հստակ ընդգծվում է սահմանադրական նոր կարգավորումներով. իշխանության եռաթև համակարգից դուրս, բայց միաժամանակ իշխանության բոլոր ճյուղերի հետ առնչվող միասնական կառույց՝ միայն իրեն հատուկ լիազորություններով և ազդեցության ոլորտներով:

Հարգելի՛ գործընկերներ,

Սահմանադրությունը ձեզ վստահել է արդարադատության իրականացմանն անմիջականորեն մասնակցելու, տարբեր մարմինների գործունեությունը հսկելու, որոշակի ոլորտներում պետական կառույցների համար զսպիչ և հակակշիռ լինելու պատասխանատվությունը: Հատկապես մեծ է ձեր դերակատարումը քրեական արդարադատության ոլորտում. մինչդատական վարույթի օրինականության, դատարանում ներկայացվող մեղադրանքի հիմնավորվածության, իսկ երբեմն նաև կայացվող դատական ակտերի արդարացիության վերաբերյալ հանրության մոտ ձևավորվող պատկերացումները պայմանավորված են նաև ձեր գործողություններով: Դա տրամաբանական է: Եթե մեծ է պատասխանատվությունը, ապա մեծ է նաև դրանից ածանցվող հնարավորությունը, իսկ որքան մեծ է հնարավորությունը, նույնքան մեծ են նման հնարավորությունից օգտվողին ներկայացվող պահանջները:

Այս առումով կուզենայի հատուկ ուշադրություն դարձնել ձեր գործառույթների հետ անմիջականորեն կապված մի քանի խնդրահարույց երևույթների վրա, որոնց մի մասն իրավական գործընթացների շրջանակներում քննարկման առարկա են դառնում նույնիսկ միջազգային դատական ատյաններում: Վստահ եմ՝ հասկանում եք, որ նկատի ունեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խոսքս նախևառաջ վերաբերում է կալանքների հիմնավորվածությանը: 
Կասկածից վեր է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի: Սակայն դրա կարևորագույն նախադրյալներից մեկը համապատասխան որակյալ միջնորդության առկայությունն է: Այստեղ է, որ դատախազությունը յուրօրինակ միջանկյալ օղակ պետք է լինի նախաքննական մարմնի և դատարանի միջև՝ երկու հիմնական խնդիր լուծելու միտումով. արգելափակել ակնհայտ անհիմն, իսկ երբեմն՝ միայն օրենքի պարզունակ վերարտադրություն պարունակող միջնորդությունների ներկայացումը դատարան, և միաժամանակ, բարձրացնել այն միջնորդությունների որակը, որոնց բավարարման համար իրականում կան թե՛ օբյեկտիվ անհրաժեշտություն և թե՛ բավարար հիմքեր: 

Հասկանալի է, որ ես նկատի չունեմ բավարարման քանակը. երբ մեր դատավորները խոսում են այն մասին, որ դատարանները բավարարում են միջնորդությունների 90 տոկոսից ավելին, և դա շատ է, ո՛չ, խոսքը դրա մասին չէ: Կարող է լինել 100 տոկոս բավարարում դատարանի կողմից և չլինել հիմնավորված, և կարող է դատարանի կողմից լինել 100 տոկոս բավարարում ու ամբողջովին հիմնավորված, ինչը, կարծում եմ, կլինի ամենաիդեալականը:

Մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու տեսանկյունից մտահոգիչ է նաև դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը: Մասնավորապես, դա վերաբերում է մեղադրանքի կողմի առանցքային վկաների՝ հակընդդեմ հարցումն ապահովելուն: 

Կարծում եմ՝ դատախազներն այստեղ ևս անելիք ունեն: Այս ճակատում կատարված պատասխանատու և բարեխիղճ աշխատանքը ոչ միայն երաշխավորում է անձի հիմնարար իրավունքների իրացումը, այլև ապահովում է յուրաքանչյուր քրեական գործի քննության և հանգուցալուծման արդարացիությունը:

Քրեական գործերի քննության տևականության կամ ձգձգումների տեսանկյունից շարունակում է արդիական մնալ հետախուզվող անձանց հայտնաբերման խնդիրը: Համոզված եմ, որ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում դատախազությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի նմանատիպ գործերին: Քննությունից թաքնվող մեղադրյալների հայտնաբերման հարցում պետք է սերտ և ավելի արդյունավետ համագործակցել քննչական մարմինների և հատկապես ոստիկանության հետ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս ամենով հանդերձ, այսօր կարող ենք փաստել, որ մեր դատախազության գործունեության մեջ զգալի առաջընթաց կա: Գնալով՝ դատախազները դառնում են է՛լ ավելի պատրաստված և է՛լ ավելի պատասխանատու: Դատախազների նման բարեխիղճ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը: Համոզված եմ, որ դա նկատում են ինչպես ձեզ հետ աշխատող պաշտոնատար անձինք, այնպես էլ մեր հանրությունը: Այն նկատելի է նաև դատախազության տարեկան հաղորդումներում:

Միաժամանակ տարեկան հաղորդումներում տեսնում եմ որոշ խնդիրների մասին մտահոգություններ: Բնական է, որ պետական մյուս մարմինների աշխատանքն էլ իր դրական կամ բացասական ազդեցությունն է թողնում դատախազության գործունեության արդյունքների վրա: Սակայն դուք չեք կարող պասիվ դիտորդներ լինել և սահմանափակվել այս կամ այն բնագավառում առկա խնդիրներն արձանագրելով:

Խնդիրների մասին բարձրաձայնելը բավարար չէ: Դա խնդրի լուծում չէ: Խնդրի վերհանումը պետք է մշտապես ուղեկցվի այն լուծելու միջոցներ ձեռնարկելով:

Այս պարզ կանոնը միշտ պետք է կիրառվի ձեր առօրյա աշխատանքում: Եթե ղեկավարին պաշտոնյան ներկայացնում է խնդիրը և չի տալիս դրա հնարավոր լուծումը, ավելի լավ կլինի՝ լուծման տարբերակները, իսկ լուծումների մասին մտածում է միայն ղեկավարը, ապա նշանակում է, որ նրանք երկուսն էլ արդյունավետ չեն օգտագործում իրենց ժամանակն ու հնարավորությունները:

Դա անթույլատրելի աշխատաոճ է: Մենք նման գործելակերպով առաջնորդվելու ավելորդ ժամանակ չունենք: Կարծում եմ, որ օրենսդրական լիազորությունների շրջանակներում դուք ունեք բավարար գործիքակազմ թե՛ բացահայտված խնդիրները լուծելու, թե՛ դրանց լուծման համար անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու համար:

Հակառակ գործելակերպը բերում է անտարբերության. անտարբերություն, որը պարարտ հող է ստեղծում չարաշահումների, կոռուպցիոն երևույթների և ի վերջո՝ անարդարության համար: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը: Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել՝ չեզոքացնելով անտարբերության ամեն մի դրսևորում, վերացնելով կոռուպցիոն ցանկացած երևույթ:

Դուք ընկալելի, վստահելի և հուսալի իրավապահ համակարգ ունենալու գլխավոր պատասխանատուներից եք: Ենթադրվում է, որ ձեր մասնագիտական որակները և արժեքային համակարգն ունակ են երաշխավորելու դա: Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, որոնց որակներն ու արժեքները տարբերվող են, ապա կա՛մ նրանք պետք է հեռանան, կա՛մ ինքներդ պետք է վճռականորեն հեռացնեք նրանց: Երրորդ տարբերակը նույնպես կա, սակայն այն հեռանկարային չէ և ցավոտ է, ընդ որում՝ ոչ միայն կամ ոչ այնքան նման «անհատների», որքան տվյալ համակարգի համար:

Անարդար դատախազը վնասաբեր է թե՛ դատախազության, թե՛ այն կառույցի համար, որը դատախազությանը վերապահված լիազորությունների ուժով նրա ազդեցության գոտում է: Այս իմաստով՝ անարդարության դեմ դատախազության պայքարը երկճակատ է: Եվ դժվար է ասել, թե որ ճակատում դատախազի անհաջողությունն ավելի վնասաբեր կլինի: Ուստի, միշտ պետք է զգոն լինեք: Ձեր զգոնության թուլացումը թուլացնելու է իրավապաշտպան ողջ համակարգը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր երկիրը մտել է բեկումնային մի նոր ժամանակաշրջան: Միասին կառուցելու ենք պետական կառավարման նոր կարգը: Ապրիլյան ընտրություններից առաջ մենք խնդիր էինք դրել ցույց տալ ինքներս մեզ, ինչու ոչ նաև միջազգային կառույցներին, որ վճռական ենք կազմակերպելու լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ: 

Արդեն կարելի է փաստել, որ դա մեզ հաջողվեց: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ այլ կարծիք կունենան, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ այդ ընտրությունները վկայեցին Հայաստանում առնվազն ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի փաստի մասին: Դրանք նաև վկայեցին, որ պետությունն ի վիճակի է արձագանքելու նման գործընթացներին ուղեկցող ցանկացած իրավախախտման:

Այստեղ պետք է ընդգծեմ դատախազության կարևոր դերակատարումը: Դատախազության ակտիվ մասնակցությամբ իրավապահ համակարգը ցույց տվեց, որ ունակ է առկա ռեսուրսների ճիշտ կիրառմամբ քննարկել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը: Ձեզ հաջողվեց պատասխանատվությամբ համակարգել իրավապահ մարմինների առջև դրված խնդիրների լուծման գործընթացը, հավուր պատշաճի վերլուծել առկա տեղեկատվությունը և ժամանակին արձագանքել յուրաքանչյուր ահազանգի՝ նույնիսկ, եթե այն առերևույթ որևէ իրավախախտման լուրջ նշաններ չէր պարունակում:
Անկասկած, սա ձեռքբերում է, բայց դատախազությունը դեռ շատ անելիքներ ունի: Ոմանք կարող են մտածել, որ փոփոխված Սահմանադրությամբ դատախազության դերը չի փոխվում, սակայն ես այլ կարծիք ունեմ: 

Վստահ եմ, որ կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում փոխվում է նաև դատախազության դերակատարումը: Այն ավելի մեծ կամ փոքր չէ, ավելի ուժեղ կամ թույլ չէ, այն պարզապես յուրահատուկ է: Եվ հենց այդ յուրահատկությունը պահպանելով՝ դուք պետք է հավատ ու վստահություն ներշնչեք նաև մյուսներին:

Սահմանադրությունը ձեզ տվել է անհրաժեշտ և բավարար բոլոր գործիքները՝ է՛լ ավելի բարձրացնելու դատախազության ու դատախազի նկատմամբ հանրային վստահությունը: Գտնում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների ներքո մշակվող Դատախազության մասին նոր օրենքը լրացուցիչ երաշխիքներ կտա ձեր առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև կարծում եմ, որ ձեր հաջողություններն ու անհաջողությունները մեծապես պայմանավորվելու են ոչ այնքան տվյալ օրենքի լուծումներով, որքան ձեր առաքելության հանդեպ դրսևորած մոտեցմամբ և ձեր աշխատանքի որակով:

Գիտեմ, որ քիչ խնդիրներ չունեք: Միաժամանակ, ուզում եմ իմանաք, որ պետությունն աջակցելու է ձեզ այդ խնդիրների լուծման գործում, փորձելու է ընկալելի և տեսանելի դարձնել դատախազի սոցիալական դերը: Այդ նպատակին հասնելու համար պետք է վստահ լինենք, որ դատախազությունում իշխում են բարեխղճությունը, ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը:

Առանցքային այս որակներն ակնկալելու համար, բնականաբար, պետք է ապահովված լինեն դատախազի սոցիալական երաշխիքները: Կարծում եմ՝ վերջերս ընդունված օրենքով մեզ հաջողվեց լուծել դատախազներից շատերին մտահոգող կենսաթոշակների հարցը, ինչը որոշակիորեն թեթևացնում է համակարգում առկա սոցիալական խնդիրները: Այն նաև մասամբ լուծում է կադրային խնդիրը: Փորձառու և արդար կադրերը մեզ համար չափազանց թանկ են:

Անշուշտ, մենք չենք բավարարվելու ձեռքբերումներով և փորձելու ենք լավագույնս լուծել երկրի կայունության և անվտանգության համար անհրաժեշտ նաև մյուս խնդիրները: Ես վստահ եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի հաստատումով դուք տեսնելու եք նաև վերաբերմունքի որոշակի փոփոխություն դեպի դրականը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև ձեր այն գործընկերներին, ովքեր արժանացել են պետության բարձր պարգևների և բարձրագույն դասային աստիճանների: Վստահ եմ, որ արժանավորները մշտապես գնահատված են լինելու մեր պետության կողմից:

Առողջություն և հաջողություն եմ մաղթում ձեզ: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար, առավել շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ ապագայում կատարելու եք: Ես ուղղակի խնդրում եմ՝ սատարե՛ք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, սատարե՛ք ինձ մեր երկրից արմատախիլ անելու բոլոր հոռի երևույթները, որոնք պատժելի են օրենսդրությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանՍտանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան